BazaResidence
Բարսելոնան հաղթանակով կհեռանա Մադրիդից․ Ատլետիկոն 2-րդ կեսն անցկացրեց 10 հոգով (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Սաութհեմփթոնը պայքարից դուրս թողեց Արսենալին (տեսանյութ)| Խաղում եմ տիտղոսների, այլ ոչ թե միավորների համար․ Սիները՝ ATP-ի վարկանիշային աղյուսակը գլխավորելու հեռանկարի մասին| Կրասնոդարը խաղավերջում հաղթանակ կորզեց․ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Դորտմունդի Բորուսիան հիմնական ժամանակին ավելացրած րոպեներին 2 գոլ խփեց ու հաղթանակով հեռացավ Շտուտգարտից (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Չելսին ջախջախեց Պորտ Վեյլին|
Ֆուտբոլային weekend-ի հետաքրքիր հանդիպումները
28 Փետրվար 2026

Ֆուտբոլային weekend-ի հետաքրքիր հանդիպումները

Այսօր՝ փետրվարի 28-ին թոփ առաջնություններում սպասվում են թեժ դիմակայություններ։ Հետաքրքիր հանդիպումներ կանցկացնեն նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները։

Չեմպիոնների լիգան լքելուց հետո «Ինտերը» պայքարելու է Իտալիայի առաջնությունում առաջատարի դերը պահելու համար։ 23։45-ին Մխիթարյանն ու խաղընկերները կընդունեն «Ջենոային»։

18։00-ին կմեկնարկի «Կոմո»-«Լեչչե», իսկ 21։00-ին՝ «Նապոլի»-«Վերոնա» հանդիպումը։

Իսպանիայի առաջնության նախորդ տուրում 1-ին հորիզոնական վերադարձած «Բարսելոնան»  ուժերը կչափի «Վիլյառեալի» հետ (խաղի սկիզբը՝ 19։15)։   «Ռայո Վալյեկանոն» կընդունի Բիլբաոյի «Ատլետիկին» (17։00) , «Մալյորկան»՝ «Ռեալ Սոսյեդադին» (21։30)։ Կեսգիշերին էլ կմեկնարկի «Ատլետիկո» - «Ռեալ Օվյեդո» մրցավեճը։

Անգլիայի Պրեմիեր լիգայում խաղային օրը կմեկնարկի 16։30-ից․ «Բորնմութը» կընդունի «Սանդերլենդին»։ 19։00-ից սպասվում է 3 դիմակայություն՝ «Լիվերպուլ»-«Վեստ Հեմ», «Բարնլի»-«Բրենտֆորդ», «Նյուքասլ»-«Էվերթոն»։ Խաղային օրը կեզրափակվի 21։30-ին մեկնարկող «Լիդս»-«Մանչեսթեր Սիթի» խաղով։

Գերմանական Բունդեսլիգայում 21։30-ին կսկսվի ամենասպասված դիմակայություններից մեկը՝ Դորտմունդի «Բորուսիան» «Սիգնալ Իդունայում» կընդունի Մյունխենի «Բավարիային»։ Մինչ գերմանական կլասիկոն կմեկնարկի, Բունդեսլիգայի սիրահարները կարող են հետևել 18։30-ին մեկնարկող այս 4 խաղերից մեկին՝ «Բայեր Լևերկուզեն»-«Մայնց 05», «Բորուսիա Մյունխենգլադբախ»-«Ունիոն Բեռլին», «Վերդեր Բրեմեն»-«Հայդենհայմ» ու «Հոֆֆենհայմ»-«Սան-Պաուլի»։

Ֆրանսիական Լիգա 1-ում էլ  «Ռենը» կընդունի «Թուլուզին» (20։00)՝,  «Մոնակոն»՝ «Անժեին» (22։00),  կեսիգիշերին էլ կմեկնարկի «Հավր» - ՊՍԺ հանդիպումը։

Հայաստանի ազգային հավաքականի ու հայ ֆուտբոլիստների մասնակցությամբ հանդիպումները՝

Ռուսաստանի առաջնություն․ «Օրենբուրգ»-«Ակրոն»․ Էդգար Սևիկյան․ 13։00
Ռուսաստանի առաջնություն․ «Կրասնոդար»-«Ռոստով»․ Էդուարդ Սպերցյան․ 15։30
Սլովակիայի առաջնություն․ «Պոդբրեժովա»-«Պրեշով»․ Դավիթ Հակոբյան․ 18։30
Սլովակիայի առաջնություն․ «Սլովան»-«Սպարտակ Տրնավա»․ Տիգրան Բարսեղյան․ 18։30
Իսրայելի առաջնություն․ «Կիրյատ Շմոնա»-«Բնեյ Սախնին»․ Արթուր Միրանյան․ 21։30
Ռումինիայի առաջնություն․ «Ֆարուլ»-«ՉՖՌ Կլուժ»․ Նարեկ Գրիգորյան․ 22։00 

Այս ցանկում կարող էին ներառվել նաև Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները, սակայն Հայաստանի առաջնության վերադարձին դեռ պետք է սպասել։ 16-րդ տուրի բոլոր հանդիպումները հետաձգված են։

Նախորդ հոդվածը
Պատանի թենիսիստներն Անթալիայում կմասնակցեն միջազգային մրցաշարի
Հաջորդ հոդվածը
Մեսսին կհանդիպի՞ Թրամփի հետ․ Ինտեր Մայամին պատրաստվում է պաշտոնական այցի դեպի Վաշինգտոն

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։