BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Հակառակ բոլոր սպասումներին՝ Բարսելոնան կդառնա Իսպանիայի չեմպիոն․ Ժոան Լապորտա
28 Փետրվար 2026

Հակառակ բոլոր սպասումներին՝ Բարսելոնան կդառնա Իսպանիայի չեմպիոն․ Ժոան Լապորտա

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան վստահություն է հայտնել, որ «կապտանռնագույնները» կպաշտպանեն Իսպանիայի չեմպիոնի տիտղոսն այս մրցաշրջանում:

«Վերջին երեք եզրափակիչներում մենք ջախջախել ենք Մադրիդի «Ռեալին»: Այժմ պետք է պայքար մղենք «Ատլետիկոյի» դեմ: Մեր թիմը կհաղթի Լա Լիգան՝ հակառակ բոլոր սպասումների», — Լապորտայի խոսքերն է մեջբերում Sport.es-ը:

Իսպանիայի առաջնության 25-րդ տուրից հետո «Բարսելոնան» վաստակել է 61 միավոր և այս պահին զբաղեցնում է առաջին հորիզոնականը։ Երկրորդ տեղում Մադրիդի «Ռեալն» է՝ 60 միավորով։ Առաջատարների եռյակը եզրափակում է «Վիլյառեալը»՝ 51 միավորով։

26-րդ տուրում կատալոնական ակումբը, այսօր՝ 19։15-ին կընդունի «Վիլյառեալին»։

«Բարսելոնան» Իսպանիայի գործող չեմպիոնն է։

Նախորդ հոդվածը
Մեսսին կհանդիպի՞ Թրամփի հետ․ Ինտեր Մայամին պատրաստվում է պաշտոնական այցի դեպի Վաշինգտոն
Հաջորդ հոդվածը
Կրասնոդար - Ռոստով․ հայտնի են մեկնարկային կազմերը, ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։