BazaResidence
Բարսելոնան հաղթանակով կհեռանա Մադրիդից․ Ատլետիկոն 2-րդ կեսն անցկացրեց 10 հոգով (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Սաութհեմփթոնը պայքարից դուրս թողեց Արսենալին (տեսանյութ)| Խաղում եմ տիտղոսների, այլ ոչ թե միավորների համար․ Սիները՝ ATP-ի վարկանիշային աղյուսակը գլխավորելու հեռանկարի մասին| Կրասնոդարը խաղավերջում հաղթանակ կորզեց․ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Դորտմունդի Բորուսիան հիմնական ժամանակին ավելացրած րոպեներին 2 գոլ խփեց ու հաղթանակով հեռացավ Շտուտգարտից (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Չելսին ջախջախեց Պորտ Վեյլին|
Կրասնոդարը հաղթեց Ռոստովին․ Սպերցյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)
28 Փետրվար 2026

Կրասնոդարը հաղթեց Ռոստովին․ Սպերցյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Կրասնոդարն» ընդունել էր «Ռոստովին» ու հաղթեց 2։1 հաշվով։

Հանդիպման հաշիվը բացեց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը՝ 8-րդ րոպեին դիպուկ իրացնելով իր վաստակած 11-մետրանոցը։ Տեսանյութը՝ այստեղ։ Սպերցյանը խփեց իր 9-րդ գոլն ընթացիկ առաջնությունում։ Հայ ֆուտբոլիստը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։

1-ին կեսին ավելացրած 3-րդ րոպեին Ալեքսեյ Միրոնովը ևս դիպուկ գտնվեց՝ վերականգնելով հաշվի հավասարությունը։ 

2-րդ կեսի մեկնարկից 6 րոպե անց Դմիտրի Չիստակովը, ստանալով երկրորդ դեղին քարտը, հեռացվեց խաղադաշտից։ 73-րդ րոպեին Նիկիտա Կրիվցովը կրկին առաջ մղեց «Կրասնոդարին»։ Հիմնական ժամանակին ավելացրած 6-րդ րոպեին Իլյա Վախանյան հեռացվեց խաղադաշտից՝ «Ռոստովին» թողնելով 9 հոգով։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Խորեն Բայրամյանը «Ռոստովի» կազմում փոխարինման մտավ 83-րդ րոպեին։

Այս խաղից հետո «Կրասնոդարը» 43 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակն ու հաջորդ տուրում կմրցի «Ռուբինի» հետ։ «Ռոստովը» 21 միավորով 11-րդն է։

Նախորդ հոդվածը
Քարիկի ու Ամորիմի տարբերությունը․ The Telegraph-ի բացահայտումները
Հաջորդ հոդվածը
Փյունիկն ընկերական խաղում հաղթել է ԲԿՄԱ-ին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։