BazaResidence
Բարսելոնան հաղթանակով կհեռանա Մադրիդից․ Ատլետիկոն 2-րդ կեսն անցկացրեց 10 հոգով (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Սաութհեմփթոնը պայքարից դուրս թողեց Արսենալին (տեսանյութ)| Խաղում եմ տիտղոսների, այլ ոչ թե միավորների համար․ Սիները՝ ATP-ի վարկանիշային աղյուսակը գլխավորելու հեռանկարի մասին| Կրասնոդարը խաղավերջում հաղթանակ կորզեց․ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Դորտմունդի Բորուսիան հիմնական ժամանակին ավելացրած րոպեներին 2 գոլ խփեց ու հաղթանակով հեռացավ Շտուտգարտից (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Չելսին ջախջախեց Պորտ Վեյլին|
Ամենակարևորը հաղթանակն էր, խաղի որակը դեռ կբարելավենք․ Սպերցյանը՝ Ռոստովի նկատմամբ տոնած հաղթանակից հետո
28 Փետրվար 2026

Ամենակարևորը հաղթանակն էր, խաղի որակը դեռ կբարելավենք․ Սպերցյանը՝ Ռոստովի նկատմամբ տոնած հաղթանակից հետո

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի «Ռոստովի» դեմ հաղթական հանդիպումը (2:1)։

«Շատ կարևոր էր կենտրոնացվածությունը։ Լավ սկսեցինք, բայց գոլ խփելուց հետո դադարեցինք տիրել գնդակին։ Սա շատ կարևոր հաղթանակ էր և մենք ուրախ ենք վերադառնալ տուն ու խաղալ այստեղ։ Այս պահին ամենակարևորը արդյունքն է, իսկ խաղի որակը դեռ կբարելավենք», - նշել է հայ ֆուտբոլիստը։

Անդրադառնալով այն պահին, երբ մրցակցի խաղացողները փորձում էին խանգարել իրեն նախքան 11-մետրանոցի իրացումը՝ Սպերցյանը նշել է, որ դա իր վրա որևէ ազդեցություն չի ունեցել․ «Ես նախապես ընտրել էի անկյունը և չփոխեցի որոշումս»։ Տեսանյութը՝ այստեղ։

Սպերցյանը բարձր է գնահատել թիմի նորեկ Բոսելիին՝ նրան անվանելով որակյալ խաղացող, ով շատ արագ է հարմարվել թիմին և լավ հանդիպում է անցկացրել։

Այս խաղից հետո «Կրասնոդարը» 43 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։

 

 

Նախորդ հոդվածը
Փյունիկն ընկերական խաղում հաղթել է ԲԿՄԱ-ին
Հաջորդ հոդվածը
Մեդվեդևը՝ Դուբայի մրցաշարի հաղթող

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։