BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Ես երջանիկ եմ Կրասնոդարում. Սպերցյան
01 Մարտ 2026

Ես երջանիկ եմ Կրասնոդարում. Սպերցյան

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել է ամռանը ակումբից հնարավոր հեռանալու մասին լուրերը։

-Թվում է՝ այս տրանսֆերային պատուհանը առաջինն է, երբ խոսակցություններ չեղան  «Կրասնոդարից» հեռանալու մասին։


-Այս տրանսֆերային պատուհանը հանգիստ անցկացրի։ Ես իմ գործի պրոֆեսիոնալն եմ։ Ինչո՞ւ պետք է արձագանքեմ լուրերին։ Դրանք միշտ էլ շատ են եղել ու կլինեն։ Ոչ միայն իմ մասին, այլ շատ ֆուտբոլիստների վերաբերյալ։ Ես երջանիկ եմ «Կրասնոդարում»։ Այս պահին մեկ նպատակ կա՝ ակումբի հետ հասնել ավելի մեծ արդյունքների։ Իսկ ամռանը արդեն կտեսնենք։ Ամեն ինչ հնարավոր է, — ասել է Սպերցյանը «Championat»-ի թղթակցի հետ զրույցում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում մի շարք եվրոպական ակումբներ՝ «Լիդս Յունայթեդը», «Լանսը», «Պորտուն» և «Սևիլյան»։

Նախորդ հոդվածը
Մբապպեն բաց կթողնի մոտ 3 շաբաթ
Հաջորդ հոդվածը
Ռեալի երկրպագուները շատ են սիրում այս դիմակայությունը․ Արբելոան՝ Մանչեսթեր Սիթիի հետ սպասվող հանդիպումների մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։