BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Ուրարտուն հաղթեց Արարատին, Առաջին խմբի ներկայացուցիչները հաղթողին չպարզեցին (տեսանյութ)
03 Մարտ 2026

Ուրարտուն հաղթեց Արարատին, Առաջին խմբի ներկայացուցիչները հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Ուրարտուն» հյուրընկալվել էր «Արարատին» ու հաղթեց 3։0 հաշվով։

58-րդ րոպեին «Ուրարտուի» վինգեր Բրունո Միշելը բախվեց «Արարատի» պաշտպան Արթուր Քարտաշյանի հետ ու ստացավ ուղիղ կարմիր քարտ, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Արտեմ Գասպարյանը, ՎԱՌ համակարգի օգնությամբ կրկնապատկերը դիտելուց հետո, վերանայեց որոշումն ու բավարարվեց դեղին քարտով։ 

Հանդիպման վերջին 10 րոպեների ընթացքում «Ուրարտուն» կարողացավ շատ հարմար առավելություն ստանալ պատասխան խաղից առաջ։ Նախ 80-րդ րոպեին Դմիտրի Գունկոն բացեց խաղի հաշիվը, ապա 8 րոպե անց Ժիրայր Մարգարյանը վաստակեց 11-մետրանոց, որը դիպուկ իրացրեց Կարեն Մելքոնյանը՝ կրկնապատկելով իր թիմի առավելությունը։ Հիմնական ժամանակին ավելացրած 6-րդ րոպեին Գունկոն դուբլ ձևակերպեց՝ դնելով հանդիպման վերջակետը։



Օրվա մյուս խաղում էլ մրցում էին Առաջին խմբի ներկայացուցիչներ «Սյունիքն» ու «Անդրանիկը»։ Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի։ 84-րդ րոպեին «Անդրանիկի» դարպասապահ Ջեք Լանդրետը հետ մղեց Պետրոս Աֆաջանյանի 11-մետրանոցից իրացրած հարվածը։

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչի մյուս խաղերում «Արարատ-Արմենիան» վաղը՝ մարտի 4-ին կընդունի «Շիրակին», մարտի 5-ին էլ «Փյունիկը» կմրցի «Նոայի» հետ։ 2 հանդիպումներն էլ կկայանան Երևանի «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում։ Այդ հանդիպումների մասին բոլոր հետաքրքիր մանրամասներին ծանոթացեք այստեղ։

Նախորդ հոդվածը
Ղազախստան-Հայաստան․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Ալաշկերտ-Արարատ-Արմենիա հանդիպման վայրն ու մեկնարկի ժամը փոփոխվել են

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։