BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Երկրորդ կեսում գիտեինք, որ վճռորոշ են լինելու վերջին 30 րոպեները․ Ռիկարդո Դիոնիսո
03 Մարտ 2026

Երկրորդ կեսում գիտեինք, որ վճռորոշ են լինելու վերջին 30 րոպեները․ Ռիկարդո Դիոնիսո

Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի «Արարատ»-«Ուրարտու» (0։3) դիմակայության առաջին խաղից հետո «Արարատի» գլխավոր մարզիչ Ռիկարդո Դիոնիսոն նշել է․

«Առաջին հերթին շնորհավորում եմ մրցակցին։ Գիտենք, որ «Ուրարտուն» Հայաստանի լավագույն թիմերից մեկն է։ Նրանք շատ լավ ֆուտբոլ են խաղում, և մենք համապատասխան վերլուծություն էինք կատարել։

Առաջին խաղակեսում բարձր պրեսինգի շնորհիվ բազմաթիվ գնդակներ խլեցինք։ Մեր ընտրած մարտավարությունը ճիշտ էր։ Մենք շատ պահեր չէինք ստեղծում, բայց «Ուրարտուն» նույնպես։ Թիմերից յուրաքանչյուրը մեկ կամ երկու հնարավորություն ունեցավ։

Երկրորդ խաղակեսում գիտեինք, որ վճռորոշ են լինելու վերջին 30 րոպեները։ Փոխարինման մտած ֆուտբոլիստները թիմին բավարար չափով չօգնեցին, և դա ինձ չուրախացրեց։ Հանդերձարանում էլ ասել էի, որ վերջնամասը վճռորոշ է լինելու, սակայն խաղավերջում մեր ելույթը ինձ չգոհացրեց։

Ես դժգոհ եմ արդյունքից, քանի որ այն մեզ համար շատ բացասական է։ 3:0 հաշիվը անհնարին չէ հետ բերել, բայց դա շատ դժվար է։ Մենք ունենք այդ գիտակցությունը։ Սակայն արդյունքից ավելի կարևոր է հասկանալ մեր խաղը։

Առաջին խաղակեսում մենք ճիշտ էինք գործում։ Սակայն երկրորդում, երբ կատարեցինք մի շարք փոփոխություններ և ցանկանում էինք պահպանել խաղի ինտենսիվությունն ու բարձր պրեսինգը, չկարողացանք դա անել։

Մենք ստեղծեցինք երկու-երեք, ճիշտ է, ոչ շատ իրական պահ, և գիտեինք, որ նման փորձառու և որակյալ մրցակցի դեմ եթե չես օգտագործում քո հնարավորությունները, խաղը ավելի է բարդանում։ Մեզ անհրաժեշտ է ավելի մեծ հավասարակշռություն և հուզական կայունություն։ Դա այն է, ինչ այս խաղում ինձ չգոհացրեց»։

Հիշեցնենք, որ սա պորտուգալացի մասնագետի 1-ին պաշտոնական հանդիպումն էր «Արարատի» ղեկին։

Նախորդ հոդվածը
Ռոնալդուն վնասվածք է ստացել
Հաջորդ հոդվածը
Բարսելոնա-Ատլետիկո Մադրիդ․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։