BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Ռեմոնտադան մոտ էր. Բարսելոնա – Ատլետիկո խաղը թրիլերային ստացվեց
04 Մարտ 2026

Ռեմոնտադան մոտ էր. Բարսելոնա – Ատլետիկո խաղը թրիլերային ստացվեց

Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 3:0 հաշվով առավելության հասավ «Ատլետիկոյի» նկատմամբ: Այդուհանդերձ, եզրափակիչ դուրս եկավ մադրիդյան թիմը, որն առաջին մրցավեճում հաղթել էր 4:0 հաշվով:

Կատալոնական ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ կիսապաշտպան Մարկ Բերնալը, իսկ ևս մեկ գոլ 11-մետրանոց հարվածով խփեց Ռաֆինյան: Առաջին գոլի դրվագում գեղեցիկ անցումով և գոլային փոխանցմամբ աչքի ընկավ Լամին Յամալը, երկրորդ գոլից առաջ 11-մետրանոց վաստակեց Պեդրին, իսկ երրորդում բարձրից փոխանցում կատարեց Ժոաու Կանսելուն:

«Ատլետիկոն» 20-րդ անգամ դուրս եկավ եզրափակիչ: Նախորդ 19 դեպքերից 10-ում մադրիդցիները դարձել են գավաթակիր:

Նախորդ հոդվածը
Շատ տարօրինակ, բայց հետաքրքիր խաղ էր․ Ռոբերտ Արզումանյանը՝ Արարատի դեմ գավաթային հանդիպման մասին
Հաջորդ հոդվածը
Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ. Ինտերը ձեռնտու արդյունքի հասավ առաջին խաղում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։