Մեսսին աշխարհի ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է վերջին մեկ տարում
Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը (CIES) հրապարակել է աշխարհի լավագույն 67 լիգաներում նախորդ 365 օրվա ընթացքում ամենաշատ գոլեր և գոլային փոխանցումներ կատարած ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։
Հաշվի են առնվել ազգային առաջնություններում գրանցված արդյունքները։ «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է առաջատար՝ գոլերի և ասիստների հանրագումարով՝ վաստակելով 59 միավոր (37 գոլ ու 22 գոլային փոխանցում): Արգենտինացու առավելությունը մոտակա հետապնդողից՝ «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնից (42 միավոր, 35+7), կազմում է 17 գոլային գործողություն։
Մեսսին առաջինն է նաև այն ինդեքսով, որը հաշվի է առնում լիգայի մակարդակի գործակիցը (օրինակ՝ Պրեմիեր լիգային տրված է առավելագույն՝ 1,0 գործակիցը, Լա Լիգային՝ 0,968 և այլն): Այս ցուցանիշով «Ոսկե գնդակի» ութակի մրցանակակիրը հավաքել է 66,3 միավոր և կրկին առաջատարն:
Վարկանիշային աղյուսակի թոփ-100-ում ամենաերիտասարդը «Բարսելոնայի» 18-ամյա հարձակվող Լամին Յամալն է (29 արդյունավետ գործողություն՝ 18+11 վերջին մեկ տարում Լա Լիգայում): Ամենատարեցը «Ալ Նասրի» 41-ամյա ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն է (31 միավոր՝ 29+2):
Թոփ-5 խաղացողներն ըստ արդյունավետ գործողությունների քանակի (վերջին 365 օրում).
Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 59 (37+22)
Հարի Քեյն («Բավարիա»)՝ 42 (35+7)
Անդերս Դրեյեր («Սան Դիեգո»)՝ 41 (22+19)
Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ»)՝ 41 (37+4)
Ջերդան Շաքիրի («Բազել»)՝ 38 (19+19)
Թոփ-5 խաղացողներն ըստ ինդեքսի (հաշվի առնելով լիգայի գործակիցը).
Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 66,3 (59 արդյունավետ գործողություն)
Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ»)՝ 65,4 (41)
Հարի Քեյն («Բավարիա»)՝ 64,5 (42)
Մայքլ Օլիսե («Բավարիա»)՝ 54,9 (36; 14+22)
Էվանգելոս Պավլիդիս («Բենֆիկա»)՝ 49,3 (37; 32+5)