BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Լիվերպուլ – Գալաթասարայ. ՈւԵՖԱ-ն արգելք է դրել թուրքերի երկրպագուների վրա
04 Մարտ 2026

Լիվերպուլ – Գալաթասարայ. ՈւԵՖԱ-ն արգելք է դրել թուրքերի երկրպագուների վրա

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) մամուլի ծառայությունը հայտնել է, որ կազմակերպությունը որոշում է կայացրել արգելել «Գալաթասարայի» երկրպագուներին տոմսեր վաճառել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Լիվերպուլի» դեմ արտագնա հանդիպման համար: Ստամբուլյան ակումբը նաև տուգանվել է 40 հազար եվրոյով:

Պատժամիջոցը կապված է «Գալաթասարայի» ֆանատների վարքագծի հետ, որը դրսևորվել էր փետրվարի 25-ին Թուրինում կայացած «Յուվենտուսի» դեմ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի խաղում: Հանդիպման ընթացքում թուրքական թիմի երկրպագուներն օգտագործել են հրատեխնիկա, հրահրել անկարգություններ և խաղադաշտ նետել տարբեր առարկաներ:

«Լիվերպուլ» – «Գալաթասարայ» պատասխան հանդիպումը կկայանա մարտի 18-ին: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղը կանցկացվի Թուրքիայում՝ մարտի 10-ին:

Նախորդ հոդվածը
Մեսսին աշխարհի ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է վերջին մեկ տարում
Հաջորդ հոդվածը
RAF. Ծառուկյան–Փուլաս ռևանշ-գոտեմարտը չեղարկվել է, բայց…

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։