Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
RAF. Ծառուկյան–Փուլաս ռևանշ-գոտեմարտը չեղարկվել է, բայց…
04 Մարտ 2026

RAF. Ծառուկյան–Փուլաս ռևանշ-գոտեմարտը չեղարկվել է, բայց…

Real American Freestyle (RAF) փրոմոուշենի համահիմնադիրներ Չադ Բրոնշտեյնը և Իզի Մարտինեսը հայտնել են, որ UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանի և ամերիկացի Ջորջիո Պուլասի միջև գրեփլինգի ռևանշ մենամարտը Hype փրոմոուշենի շրջանակում չի անցկացվի:

Բրոնշտեյնը հայտարարել էր, որ ռևանշը կկայանա այն լիգայում, որը կազմակերպել էր առաջին գոտեմարտը:

«RAF 06-ը նվիրեց այս տարվա մարտարվեստների ամենավառ պահերից մեկը: Հիմա բոլորը ռևանշ են ցանկանում: Սակայն որոշ բաներ պետք է մնան այնտեղ, որտեղ սկիզբ են առել: Եվ դա RAF-ի արենան է»,- Բրոնշտեյնի խոսքերն է մեջբերում փրոմոուշենի մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերում:

«Հաշվի առնելով այն լարվածությունը, որը տեսանք առաջին մենամարտում, Արմանի և Ջորջիոյի միջև ռևանշն անխուսափելի էր: Նրանք անավարտ գործեր ունեն, և չկա ավելի լավ վայր դրանց վերջակետ դնելու համար, քան Real American Freestyle-ի գորգը»,- ասել է Մարտինեսը:

Հիշեցնենք, որ մարտի 1-ին ԱՄՆ-ում կայացած ազատ ոճի ըմբշամարտի RAF 06  մրցաշարում Արման Ծառուկյանը 5:3 հաշվով հաղթել էր ամերիկացի Ջորջո Պուլասին։ Գոտեմարտի ավարտից հետո Ծառուկյանը հարվածել էր մրցակցին,  որից հետո ծեծկռտուք էր սկսվել երկու կողմերի ներայացուցիչների միջև։

Նախորդ հոդվածը
Լիվերպուլ – Գալաթասարայ. ՈւԵՖԱ-ն արգելք է դրել թուրքերի երկրպագուների վրա
Հաջորդ հոդվածը
Ինտեր. Լսե՛ք Մխիթարյանի խորհուրդը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։