Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Պարզապես սպասում էինք, թե ինչ տարբերակներ կլինեն․ Խաչանովը պատմել է, թե ինչպես է հեռացել Դուբայից
04 Մարտ 2026

Պարզապես սպասում էինք, թե ինչ տարբերակներ կլինեն․ Խաչանովը պատմել է, թե ինչպես է հեռացել Դուբայից

Աշխարհի 16-րդ ռակետ, հայկական արմատներ ունեցող ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը պատմել է, թե ինչով էր զբաղվում Դուբայում (ԱՄԷ), այն ընթացքում, երբ փակված օդային տարածքի պատճառով չէր կարողանում լքել երկիրը։

«Ընտանիքիս հետ Դուբայում էինք։ Ի սկզբանե ինձ հետ ամեն ինչ լավ էր, փառք Աստծո։ Պարզապես ընտանիքով ժամանակ էինք անցկացնում տանը։ Մի փոքր անորոշ վիճակում էինք՝ անհասկանալի էր, թե ինչ և ինչպես կլինի։ Կբացվի՞ օդային տարածքը, թե՞ ոչ, ինչ անել, ինչ ծրագիր կազմել՝ մեկնել, թե չմեկնել, մարզվել, թե ոչ։ Գնում էի մարզասրահ, փորձում էի պահել մարզավիճակս։ Պարզապես սպասում էինք, թե ինչ տարբերակներ կհայտնվեն։

Երեկ կարողացանք Օմանից մեկնել Ստամբուլ, իսկ այսօր առավոտյան գնում ենք Լոս Անջելես։ Կփորձենք հասնել Ինդիան-Ուելս՝ մրցաշարին մասնակցելու համար», — ասել է Խաչանովը First&Red տելեգրամ-ալիքում հրապարակված տեսանյութում։

 
 

Նախորդ հոդվածը
Հրաձգության ԵԱ․ Հայաստանի հավաքականի հերթական մեդալը
Հաջորդ հոդվածը
Տուլիպա․ Գրոհները եզրափակելու առումով շատ աշխատանք ունենք անելու

Ֆեյսբուքյան էջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։