BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Նա ցանկանում էր 3, 4, 5, 6 գոլ խփել յուրաքանչյուր խաղում․ Բեյլը՝ Ռոնալդուի մասին
05 Մարտ 2026

Նա ցանկանում էր 3, 4, 5, 6 գոլ խփել յուրաքանչյուր խաղում․ Բեյլը՝ Ռոնալդուի մասին

«Ռեալի» նախկին վինգեր Գարեթ Բեյլը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի՝ ռեկորդներ գրանցելու ցանկության մասին։

«Մի քանի անգամ նա ձեռքերն էր թափահարում ու ափսոսանք հայտնում, երբ ես չէի իրացնում այն պահերը, երբ մեն-մենակ էի մնում դարպասապահի հետ և կարող էի փոխանցում կատարել նրան, բայց... Կարծում եմ՝ դա նաև խոսում է նրա ձգտման և մոտիվացիայի մասին։ Նա ցանկանում է խաղի ընթացքում խփել ոչ թե մեկ, այլ երեք, չորս, հինգ, վեց գոլ, եթե կարողանա։ Ինչպես գիտեք, նա ձգտում է ռեկորդների, նա ուզում է գոլեր խփել, ուզում է այդ հարցում գերազանցել Մեսսիին։

Կարծում եմ՝ անհնար է վիճել այն փաստի հետ, որ նա գոլեր է խփում... Նույնիսկ, երբ նա վերադարձավ «Մանչեսթեր Յունայթեդ», և մարդիկ ասում էին՝ «նա արդեն այն չէ»։ Բայց նա միևնույն է գոլեր էր խփում, իսկ դա, ի վերջո, ամենադժվարն է ֆուտբոլում», – ասել է Բեյլը։

Նախորդ հոդվածը
Նոան իրադարձություններով լի խաղում հաղթեց Փյունիկին (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Տիկնիզյանի գեղեցիկ գոլը Նովի Պազարի դարպասը (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։