Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
 Նոան իրադարձություններով լի խաղում հաղթեց Փյունիկին (տեսանյութ)
05 Մարտ 2026

Նոան իրադարձություններով լի խաղում հաղթեց Փյունիկին (տեսանյութ)

Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Փյունիկն» ընդունել էր «Նոային» ու զիջեց 1։2 հաշվով։

Հանդիպման հաշիվը 49-րդ րոպեին բացեց «Նոայի» նորեկ Վալենտին Կոստակեն։ Րոպեներ անց «Փյունիկի» նորեկ Մոմո Յանսանեն վաստակեց 11-մետրանոց, որը դիպուկ իրացրեց Խավիեր Մորենոն՝ վերականգնելով հաշվի հավասարությունը։

«Նոայի» հաղթական գոլը հեղինակեց Հովհաննես Համբարձումյանը՝ 67-րդ րոպեին, իսկ հիմնական ժամանակին ավելացրած 4-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավար Հենրիկ Նալբանդյանն ուղիղ կարմիր քարտով հեռացրեց «փյունիկցի» Էրիկ Օկանսեին։

«Փյունիկի» համար սա 2026 թվականի 1-ին պաշտոնական հանդիպումն էր։

Հիշեցնենք, որ Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի մյուս խաղերում «Սյունիքն» ու «Անդրանիկը» հաշտություն էին կնքել, «Ուրարտուն» 3 անպատասխան գնդակ էր ուղարկել «Արարատի» դարպասը, իսկ «Արարատ-Արմենիան» նվազագույն հաշվով հաղթել էր «Շիրակին»։

Նախորդ հոդվածը
Պյանիչ. Յուվենտուսում կանոն կար կարմիր քարտի դեպքում նվեր գնելու, մի անգամ 40 հազար եվրոյի պայուսակ գնեցի
Հաջորդ հոդվածը
Նա ցանկանում էր 3, 4, 5, 6 գոլ խփել յուրաքանչյուր խաղում․ Բեյլը՝ Ռոնալդուի մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։