BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Ռեալի հանդերձարանն անկառավարելի է․ Գլուխ չէին հանում ոչ Անչելոտտին, ոչ Ալոնսոն, հիմա էլ՝ Արբելոան․ Կարենյո
05 Մարտ 2026

Ռեալի հանդերձարանն անկառավարելի է․ Գլուխ չէին հանում ոչ Անչելոտտին, ոչ Ալոնսոն, հիմա էլ՝ Արբելոան․ Կարենյո

Cadena SER-ի լրագրող Մանու Կարենյոն «Ռեալի» ֆուտբոլիստներին անվանել է «անկառավարելի»։

«Ինչպիսի՞ խնդրի առաջ է կանգնած Արբելոան ուրբաթ օրը «Բալաիդոսում» («Սելտա Վիգոյի» մարզադաշտը) կայանալիք խաղից առաջ՝ որակազրկումներ, վնասվածքներ... Եվ ինչպիսի՜ մթնոլորտ է կրկին տիրում հանդերձարանում։ Թվում էր, թե ամբողջ խնդիրը Խաբի Ալոնսոյի մեջ էր, բայց տպավորություն է ստեղծվում, որ այս հանդերձարանն անկառավարելի է։ Դրա հետ չէին կարողանում գլուխ հանել ոչ Անչելոտտին, ոչ Խաբի Ալոնսոն, իսկ հիմա էլ՝ Արբելոան։Ես կասեի, որ նույնիսկ նախագահը։

Նրանք անկառավարելի են։ Մի մարզիչը նրանց դուր չի գալիս, որովհետև չափազանց շատ է ճնշում գործադրում, մյուսը՝ չափազանց երկար տեսանյութերի պատճառով, երրորդը՝ որովհետև չափազանց մեղմ է... Իսկ Արբելոան՝ որովհետև նրանք համարում են, որ նա բավարար չափով լավը չէ։

Գուցե պետք չէ մարզչին թողնել մի անկառավարելի հանդերձարանի հետ, որը լավագույն ժամանակները չի ապրում և մեզ գեղեցիկ ֆուտբոլային երեկոներ չի պարգևում, հատկապես՝ «Ռեալի» երկրպագուներին», – ասել է Կարենյոն։

Նախորդ հոդվածը
Երբ խաղում ես սրտով ու Աստված քո հետ է, ամեն ինչ պարզ է․ Վալենտին Կոստակե
Հաջորդ հոդվածը
Տիկնիզյանի գոլն օգնեց Ցրվենա Զվեզդային՝ դուրս գալ գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։