BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Երբ խաղում ես սրտով ու Աստված քո հետ է, ամեն ինչ պարզ է․ Վալենտին Կոստակե
05 Մարտ 2026

Երբ խաղում ես սրտով ու Աստված քո հետ է, ամեն ինչ պարզ է․ Վալենտին Կոստակե

Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի «Փյունիկ»-«Նոա» (1։2) խաղից հետո հյուրերի նորեկ Վալենտին Կոստակեն խոսել է հանդիպման ու նորամուտի մասին․ 

«Առաջին հերթին շատ բարդ ու ծանր հանդիպում էր։ Գոլի մասին․․․երբ դու խաղում ես սրտով, նվիրվածությամբ և երբ Աստված քո հետ է, ամեն ինչ պարզ է։ Երջանիկ եմ, որ այս թիմից եմ։ Գիտեք, սա միայն սկիզբն է, կյանքում էլ է այսպես։ Հաջորդ հանդիպումը երկու օրից է, և մենք պետք է շարունակենք։

Այո պետք է վերականգնվենք, պետք է ամեն օր ավելի ու ավելի շատ ներդնենք խաղադաշտում։ Ինչպես ասացի, սա մեր կյանքն է։ Շատ լավ թիմ ունենք, որը կարող է անել շատ բաներ։

Մեզ համար շատ դժվար է, բայց մենք պետք է լավ սնվենք, լավ քնենք։ Ունենք լավ պայմաններ մեր մարզումային բազայում վերականգնվելու համար ու պետք է պատրաստ լինենք։ Հաջորդ հանդիպումը շատ կարևոր է, պետք է հաղթենք և նույն մտածելակերպով շարժվենք առաջ»,-նշել է Կոստակեն։

Մանրամասն տեսանյութում․

Նախորդ հոդվածը
Տիկնիզյանի գեղեցիկ գոլը Նովի Պազարի դարպասը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Ռեալի հանդերձարանն անկառավարելի է․ Գլուխ չէին հանում ոչ Անչելոտտին, ոչ Ալոնսոն, հիմա էլ՝ Արբելոան․ Կարենյո

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։