BazaResidence
Բարսելոնան հաղթանակով կհեռանա Մադրիդից․ Ատլետիկոն 2-րդ կեսն անցկացրեց 10 հոգով (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Սաութհեմփթոնը պայքարից դուրս թողեց Արսենալին (տեսանյութ)| Խաղում եմ տիտղոսների, այլ ոչ թե միավորների համար․ Սիները՝ ATP-ի վարկանիշային աղյուսակը գլխավորելու հեռանկարի մասին| Կրասնոդարը խաղավերջում հաղթանակ կորզեց․ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Դորտմունդի Բորուսիան հիմնական ժամանակին ավելացրած րոպեներին 2 գոլ խփեց ու հաղթանակով հեռացավ Շտուտգարտից (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Չելսին ջախջախեց Պորտ Վեյլին|
Նոայի ռևանշը, ռմբարկուների նոր առաջատարը. գավաթի քառորդ եզրափակիչ փուլը՝ 10 փաստով
06 Մարտ 2026

Նոայի ռևանշը, ռմբարկուների նոր առաջատարը. գավաթի քառորդ եզրափակիչ փուլը՝ 10 փաստով

4 հանդիպումներով մեկնարկեց Հայաստանի գավաթի 2025/26թթ. խաղարկության քառորդ եզրափակիչ փուլը:

Sportmedia-ն գավաթի քառորդ եզրափակչի առաջին հանդիպումների ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1. Կայացած 4 հանդիպումներից մեկում հաղթեցին դաշտի տերերը, 2-ում հաջողությունն ուղեկցեց հյուրերին, մեկ խաղում էլ գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի: Գավաթի ընթացիկ խաղարկությունում անցկացված 15 հանդիպումներում դաշտի տերերը 7 հաղթանակ են տարել, 2 խաղ ավարտել են ոչ-ոքի, կրել են 6 պարտություն:

4 խաղում խփվեց 7 գոլ (միջինը մեկ խաղում՝ 1,75 գոլ): Անցկացված 15 հանդիպումներում 39 գոլ է գրանցվել (միջինը մեկ խաղում՝ 2,6 գոլ):

2. Գավաթի ընթացիկ մրցաշարում «Ուրարտուն» խոշոր հաշվով 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ 3 անպատասխան գնդակ խփելով «Արարատի» դարպասը: Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչում Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը 4-0 հաշվով պարտության էր մատնել «Վանին»:

3. «Անդրանիկը» 3-րդ անընդմեջ խաղում դարպասն անառիկ պահեց, թեև «Սյունիքի» հետ խաղում իր դարպասին նշանակված 11մ հարվածի: Գերազանց խաղաց թիմի դարպասապահ Ջեք Լանդրեթը՝ հետ մղելով Պետրոս Աֆաջանյանի հարվածը:



4. Գավաթի մրցաշարերում անցկացրած վերջին 6 հանդիպումներում «Արարատը» 4-րդ պարտությունը կրեց: «Ուրարտուի» խփած 3-րդ գոլը պաշտոնական մրցումներում արարատցիների բաց թողած 1300-րդ գնդակն էր:

5. «Նոան» ռևանշի հասավ «Փյունիկի» նկատմամբ մրցակիցների միջև մինչև այդ կայացած գավաթային միակ խաղում կրած պարտության դիմաց: Այդ հանդիպումը կայացել էր 2022թ. նոյեմբերի 26-ին գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում և ավարտվել էր «Փյունիկի» 3-0 հաշվով հաղթանակով:

6. Դիպուկ իրացնելով 11մ հարվածը, Կարեն Մելքոնյանը գավաթի ընթացիկ խաղարկությունում 3-րդ գոլը խփեց ու գլխավորեց լավագույն ռմբարկուների ցանկը: 1/8 եզրափակչում նա «Վանի» հետ խաղում դուբլի հեղինակ էր դարձել:



7. Արտեմի Գունկոն բացեց գոլերի հաշիվը գավաթի խաղարկություններում՝ դառնալով դուբլի հեղինակ: Նա դարձավ նաև «Արարատի» հետ գավաթային դիմակայությունում «Ուրարտուի» լավագույն ռմբարկուներից մեկը: Մինչև այդ արարատցիների հետ գավաթային հանդիպումներում 2-ական գոլ էին խփել Աշոտ Բարսեղյանը, Սեմյոն Մուրադյանն ու Ադամու Աբդուլլահին:

8. Ալիունե Նդուրը գոլով նշեց նորամուտն «Արարատ-Արմենիայում»պաշտոնական մրցումներում:



9. Վալենտին Կոստակեն գոլով նշեց նորամուտը «Նոայում»: Իսկ Հովհաննես Համբարձումյանը գավաթի մրցաշարերում 2-րդ գոլը խփեց «Նոայի» կազմում: Նա գոլերի հաշիվը բացել էր գավաթի նախորդ խաղարկության քառորդ եզրափակչում՝ մարտի 6-ին գրավելով «Գանձասարի» դարպասը:

10. Խավիեր Մորենոն բացեց գոլերի հաշիվը գավաթի մրցաշարերում՝ «Փյունիկի» կազմում պաշտոնական մրցումներում խփելով իր 4-րդ գնդակը:

Նախորդ հոդվածը
Երկրպագուներից մեկը թքել է Տիկնիզյանի վրա․ Նաիրին հանգստացրել են թիմակիցները (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Մեսսին ու Թրամփը հանդիպել են Սպիտակ տանը (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։