BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Մեսսին ու Թրամփը հանդիպել են Սպիտակ տանը (տեսանյութ)
06 Մարտ 2026

Մեսսին ու Թրամփը հանդիպել են Սպիտակ տանը (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է MLS-ի չեմպիոն «Ինտեր Մայամիին»: Ֆլորիդյան ակումբի կազմում առաջին անգամ ԱՄՆ գործող նախագահի հետ հանդիպմանը կարողացել է ներկա լինել թիմի գերաստղ Լիոնել Մեսսին:

2025 թվականի հունվարին «Ոսկե գնդակի» դափնեկիրը հրավիրված է եղել Ազատության նախագահական մեդալի հանձնման արարողությանը, սակայն չէր կարողացել հանդիպել Ջո Բայդենին, որն այն ժամանակ զբաղեցնում էր նախագահի պաշտոնը:

«Իմ առանձնաշնորհումն է ասել այն, ինչ ԱՄՆ ոչ մի նախագահ մինչ այս չի կարողացել արտասանել. «Բարի գալուստ Սպիտակ տուն, Լիոնել Մեսսի»,– ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ իր որդին արգենտինացի ֆուտբոլիստի երկրպագուն է: Նա նաև Մեսսիին ավելի բարձր է դասել, քան «ֆուտբոլի արքա» Պելեին, որն իր կարիերայի վերջին տարիներն անցկացրել էր ԱՄՆ-ում:

«Կարծում եմ՝ Մեսսին ավելի մեծագույն ֆուտբոլիստ է, քան Պելեն»,- նշել է ամերիկացի առաջնորդը:

Նախորդ հոդվածը
Նոայի ռևանշը, ռմբարկուների նոր առաջատարը. գավաթի քառորդ եզրափակիչ փուլը՝ 10 փաստով
Հաջորդ հոդվածը
Գանձասարը կազմն ուժեղացրել է 6 արտասահմանցիներով

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։