BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Կրիշտիանու Ռոնալդուի վնասվածքն ավելի լուրջ է, քան սպասվում էր. Ժորժե Ժեզուշ
06 Մարտ 2026

Կրիշտիանու Ռոնալդուի վնասվածքն ավելի լուրջ է, քան սպասվում էր. Ժորժե Ժեզուշ

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վնասվածքն ավելի լուրջ է, քան ենթադրվում էր. հայտնել է սաուդյան թիմի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը:

Շաբաթ օրը Սաուդյան Արաբիայի առաջնության 24-րդ տուրում «Ալ-Նասրը» 3:1 հաշվով հաղթել է «Ալ-Ֆեյհային»: Ռոնալդուն փոխարինվել է 81-րդ րոպեին: Հաղորդվում էր, որ նա ունի ազդրի հետին մկանի վնասվածք:

«Վերջին խաղում Ռոնալդուն լքեց խաղադաշտը՝ գանգատվելով մկանային վնասվածքից: Բժշկական հետազոտությունից հետո պարզ դարձավ, որ վնասվածքն ավելի լուրջ է, քան սպասվում էր, և պահանջում է տևական հանգիստ ու վերականգնում:

Կրիշտիանուն մեկնել է Իսպանիա, ինչպես և մյուս խաղացողները, ովքեր բուժում են անցնում վնասվածքներից հետո: Նրա վնասվածքը պահանջում էր բուժում Մադրիդում՝ անձնական թերապևտի մոտ, և մենք հույս ունենք, որ նա արագ կվերադառնա և կօգնի թիմին», — ասել է Ժեզուշը:

Մարտի 3-ին հաղորդվում էր, որ Ռոնալդուի անձնական ինքնաթիռը լքել է Սաուդյան Արաբիան Էր-Ռիադում ԱՄՆ դեսպանատան վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո և ուղևորվել է Մադրիդ:

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը համատեղ ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ: Իսլամական Հանրապետությունը պատասխանել է հարվածներով ամերիկյան ռազմակայաններին և այլ օբյեկտներին Իսրայելում, Կատարում, ԱՄԷ-ում, Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում և Բահրեյնում:

Նախորդ հոդվածը
Աղասարյանի շքեղ գոլը 1 միավոր պարգևեց Ուրարտուին՝ Գանձասարի դեմ խաղում (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Ռեալի նկատմամբ 4 միավորի առավելությունը կարևոր է, բայց վճռորոշ չէ․ Ֆլիկ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։