BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Ռեալի նկատմամբ 4 միավորի առավելությունը կարևոր է, բայց վճռորոշ չէ․ Ֆլիկ
06 Մարտ 2026

Ռեալի նկատմամբ 4 միավորի առավելությունը կարևոր է, բայց վճռորոշ չէ․ Ֆլիկ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն անդրադարձել է Լա Լիգայի 26 տուրից հետո Մադրիդի «Ռեալի» նկատմամբ ունեցած միավորների տարբերությանը և թիմում տիրող իրավիճակին:

««Ռեալի» նկատմամբ 4 միավորի առավելությունն, իհարկե, կարևոր է, բայց վճռորոշ չէ: Մինչև մայիսի վերջ դեռ երկար ճանապարհ կա: Առջևում շատ ժամանակ և խաղեր կան: Երեքշաբթի հայտնի դարձավ ևս 2 ֆուտբոլիստի վնասվածքի մասին։ Պետք է կարողանալ հաղթահարել դա և առաջ շարժվել: Պետք է լավատես լինել այն ամենի հանդեպ, ինչը հնարավոր չէ փոխել, և ընդունել դա։

Նման բաներ պատահում են: Ես դժգոհ եմ, այդ մասին արդեն հայտնել եմ: Մենք պետք է քննարկենք, թե ինչ կարող ենք բարելավել: Դա միշտ իմ պատասխանատվությունն է, և հենց դա եմ ես ուզում տեսնել: Ո՛չ բժշկական անձնակազմը, ո՛չ ֆիզիոթերապևտները պատասխանատու չեն. պատասխանատվությունը կրում եմ ես: Դա ինձ անհանգստացնում է: Ցանկանում եմ խոսել բժիշկների, ֆիզիոթերապևտների, տեխնիկական շտաբի հետ և հասկանալ՝ ինչ կարող ենք լավացնել: Խոսքը թիմի կառավարման մասին է: Դա տհաճ է, հատկապես հիմա՝ նման վճռորոշ պահին: Բայց մենք լավատեսորեն ենք տրամադրված: Սա հնարավորություն է տալիս մյուս խաղացողներին ցույց տալ, թե որքան լավն են իրենք»:

Լա Լիգայի 27-րդ տուրում «Բարսելոնան» կընդունի Բիլբաոյի «Ատլետիկին»։ Հանդիպումը կկայանա մարտին 8-ին ու կմեկնարկի կեսգիշերին։

Նախորդ հոդվածը
Կրիշտիանու Ռոնալդուի վնասվածքն ավելի լուրջ է, քան սպասվում էր. Ժորժե Ժեզուշ
Հաջորդ հոդվածը
Մբապպեն և Բելինգեմը բաց կթողնեն Մանչեսթեր Սիթիի դեմ ՉԼ-ի առաջին հանդիպումը․ Կորտեգանա

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։