BazaResidence
Յանիկ Սիները պատրաստ է զոհաբերության գնալ՝ Իտալիայի հավաքականի աշխարհի առաջնությունում հայտնվելու համար| Առաջնության ավարտից 5 տուր առաջ ՊՍՎ-ն 3-րդ անգամ անընդմեջ դարձավ Նիդերլանդների չեմպիոն| Ուրարտու-Գանձասար․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Նոան հաղթեց ԲԿՄԱ-ին (տեսանյութ)| Ռանոսի ու Մկրտչյանի թիմերը հաղթողին չպարզեցին| Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Մադրիդի մրցաշարում|
Մբապպեն և Բելինգեմը բաց կթողնեն Մանչեսթեր Սիթիի դեմ ՉԼ-ի առաջին հանդիպումը․ Կորտեգանա
06 Մարտ 2026

Մբապպեն և Բելինգեմը բաց կթողնեն Մանչեսթեր Սիթիի դեմ ՉԼ-ի առաջին հանդիպումը․ Կորտեգանա

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն և կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը բաց կթողնեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջին հանդիպումը: Այս մասին սոցիալական ցանցերի իր էջում հայտնել է լրագրող Մարիո Կորտեգանան:

«Ռեալի» բժշկական շտաբն աշխատում է այն ուղղությամբ, որպեսզի ֆուտբոլիստները պատրաստ լինեն թիմերի միջև կայանալիք պատասխան հանդիպմանը: Բելինգեմի պարագայում վերադարձի համար ավելի իրատեսական տարբերակ է համարվում Լա Լիգայի շրջանակում կայանալիք «Ատլետիկոյի» դեմ հանդիպումը, որը տեղի կունենա մարտի 22-ին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեն ստացել է ձախ ծնկի կապանների վնասվածք, իսկ Ջուդ Բելինգեմը խնդիրներ ունի ազդրի հետ:

Նախորդ հոդվածը
Ռեալի նկատմամբ 4 միավորի առավելությունը կարևոր է, բայց վճռորոշ չէ․ Ֆլիկ
Հաջորդ հոդվածը
Ռեալի 10 ֆուտբոլիստ կբացակայի Սելտայի դեմ հանդիպմանը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։