BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Արարատը տոնեց 1-ին հաղթանակը ՀՊԼ-ի այս մրցաշրջանում (տեսանյութ)
07 Մարտ 2026

Արարատը տոնեց 1-ին հաղթանակը ՀՊԼ-ի այս մրցաշրջանում (տեսանյութ)

Fastex Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Արարատը» հյուրընկալվել էր «Վանին» ու հաղթեց 2։1 հաշվով։

Հանդիպման հաշիվը 77-րդ րոպեին բացեց Մաուրո Նետոն։ Բենիկ Հովհաննիսյանը, օգտվելով «Արարատի» դարպասապահ Ադել Անզիմատի-Աբուդուի սխալից, գնդակը ուղարկեց Նետոյին, որն էլ գրավեց անպաշտպան դարպասը։

85-րդ րոպեին էլ սխալվեց Արսեն Գալստյանը։ Պրինց Օբինան տիրելով գնդակին՝ այն ուղարկեց Մամադու Դումբիային, որն էլ վերականգնեց հաշվի հավասարությունը։ Հիմնական ժամանակին ավելացրած 7-րդ րոպեին «Արարատը» վաստակեց 11-մետրանոց, որը դիպուկ իրացնելով՝ Դումբիան ձևակերպեց դուբլ ու պարգևեց երևանյան ակումբին 1-ին հաղթանակը Հայաստանի Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում։



Այս հաղթանակից հետո «Արարատը» վաստակեց 6 միավոր, սակայն շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը։ «Վանը» 21 միավորով 6-րդն է։

Հիշեցնենք, որ տուրի մեկնարկային խաղում «Գանձասարն» ու «Ուրարտուն» հաղթողին չէին պարզել՝ 2։2։ Այսօր 18։00-ին կմեկնարկի «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը, վաղը՝ մարտի 8-ին, ԲԿՄԱ-ն կընունի «Նոային» (17։00), իսկ տուրը կեզրափակվի մարտի 9-ին կայանալիք «Փյունիկ»-«Շիրակ» (15։00) խաղով։ Այդ հանդիպումների հետաքրքիր փաստերին ծանոթացեք այստեղ։

Նախորդ հոդվածը
Ռեալի բախտը բերեց․ Բարսելոնայի դեպքում հաստատ կսուլեին խախտման համար․ Ժոան Լապորտա
Հաջորդ հոդվածը
Ալաշկերտ-Արարատ-Արմենիա․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։