BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Իրանի կանանց հավաքականի 5 խաղացող փախել է ավստրալացի ոստիկանների միջոցով
10 Մարտ 2026

Իրանի կանանց հավաքականի 5 խաղացող փախել է ավստրալացի ոստիկանների միջոցով

Իրանի կանանց ազգային հավաքականի հինգ ֆուտբոլիստուհիներ Ավստրալիայում ընթացող Ասիայի գավաթի ժամանակ փախել են թիմի տեղակայման վայրից, հայտնում է The Athletic-ը:

Կիրակի օրը Իրանի հավաքականը խմբային փուլի եզրափակիչ խաղում 0:2 հաշվով զիջել է Ֆիլիպինների ընտրանուն և դուրս մնացել մրցաշարից՝ զբաղեցնելով վերջին տեղը A խմբում: Այդ խաղից հետո նրանք կարողացել են փախչել հյուրանոցից: Ոստիկանությունն օգնել է աղջիկներին հեռանալ հավաքականի տեղակայման վայրից: Ներկայումս փախուստի դիմած ֆուտբոլիստուհիները գտնվում են ապաստարանում՝ Ավստրալիայի ոստիկանության հսկողության տակ:

Ավելի վաղ Իրանի պետական հեռուստատեսության հաղորդավար Մոհամմեդ Ռեզա Շահբազին քննադատել էր հավաքականի ֆուտբոլիստուհիներին, ովքեր Ասիայի գավաթի խաղերից մեկի ժամանակ չէին երգել ազգային օրհներգը՝ նշելով. «Պատերազմի ժամանակ դավաճանների հետ պետք է ավելի խիստ վարվել»:

Դրանից հետո FIFPro-ն դիմել էր ՖԻՖԱ-ին և Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիային (AFC)՝ խնդրելով ապահովել մարզուհիների անվտանգությունը:

Ինչպես հայտնում է The Athletic-ը, ՖԻՖԱ-ն, AFC-ն և Ավստրալիայի իշխանությունները քննարկում են Իրանի կանանց հավաքականի՝ երկրում մնալու ժամկետը երկարաձգելու հարցը՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Այս պահին թիմի համար հետադարձ չվերթ ամրագրված չէ:

Նախորդ հոդվածը
Մաուրիսիո Պոչետինոն կարող է փոխարինել Ալվարո Արբելոային Ռեալի գլխավոր մարզչի պաշտոնում
Հաջորդ հոդվածը
Ո՞ր ֆիլմին է նման Նոա - Արարատ-Արմենիա խաղը. բլից հարցեր թիմերի ավագներին (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։