BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Զվերև. Այսօր IQ-ն կարևոր չէ, հաղթում են լավ հարված ունեցողները
10 Մարտ 2026

Զվերև. Այսօր IQ-ն կարևոր չէ, հաղթում են լավ հարված ունեցողները

Աշխարհի չորրորդ ռակետ Ալեքսանդր Զվերևը պատասխանել է հարցին, թե իր մրցակիցներից ովքեր ունեն բարձր թենիսային ինտելեկտ (IQ):

- Մարդիկ հաճախ են օգտագործում «թենիսային IQ» տերմինը, բայց այն հստակ սահմանում չունի: Ըստ ձեզ՝ ի՞նչ է դա նշանակում: Ո՞ր հատկանիշներն են այն բնորոշում, և ո՞ր խաղացողներն ունեն ամենաբարձր թենիսային IQ-ն:

- Ես այս հարցում մի փոքր այլ կարծիք ունեմ: Հաճախ հաղթում են այն թենիսիստները, ովքեր պարզապես ունեն լավագույն հարվածները: Հատկապես հիմա՝ թենիսը դարձել է շատ ուժեղների մարզաձև: Հաղթում են նրանք, ովքեր ունեն լավագույն ֆորհենդը, լավագույն բեքհենդը, լավագույն մատուցումն ու լավագույն ընդունումը:

Ինձ թվում է՝ նրանք, ովքեր հիմա ամենից շատն են հաղթում՝ Կառլոս Ալկարասն ու Յանիկ Սիները, դա անում են ոչ թե այն պատճառով, որ խաղում են հսկայական քանակությամբ տակտիկական մտահղացումներով: Պարզապես նրանց հարվածներն ավելի լավն են, քան մյուսներինը:

Ուստի, կարծում եմ, 10 տարի առաջ մարտավարությունը և, ինչպես դուք ասացիք, «թենիսային IQ»-ն ավելի կարևոր էին, քան հիմա: Այսօր դա մի փոքր կորցրել է իր նշանակությունը: Ընդհանուր առմամբ հաղթում է նա, ով ամենալավն է հարվածում գնդակին»,- ասել է Զվերևն Ինդիան Ուելսում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նախորդ հոդվածը
Զավեն Հովհաննիսյանին 6-րդ անգամ վստահվել է տիտղոսային հանդիպում
Հաջորդ հոդվածը
Եվս մեկ ֆուտբոլիստ հրավեր է ստացել Հայաստանի ազգային հավաքականից

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։