BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Ռուս թենիսիստուհին որակազրկվել է պայմանավորված խաղերի պատճառով
10 Մարտ 2026

Ռուս թենիսիստուհին որակազրկվել է պայմանավորված խաղերի պատճառով

Թենիսի բարեվարքության միջազգային գործակալությունը (ITIA) հայտարարել է ռուս թենիսիստուհի Ալանա Տուաևային մրցելույթներից հեռացնելու և տուգանելու մասին։ Մարզուհին պատժվել է Թենիսի հակակոռուպցիոն ծրագրի (TACP) կանոնները խախտելու համար։

Տուաևան ընդունել է իր մեղքը և հրաժարվել անկախ մասնագետի կողմից լրացուցիչ լսումների իրավունքից։ Հետաքննության տվյալներով՝ մարզուհին մասնակցել է երկու պայմանավորված խաղի, որոնք տեղի են ունեցել 2023 և 2024 թվականներին։

Թենիսիստուհուն որակազրկել են 3 տարի 9 ամիս ժամկետով։ Այդ ընթացքում նրան արգելվում է մասնակցել թենիսի պաշտոնական կազմակերպությունների հովանու ներքո անցկացվող ցանկացած մրցաշարի կամ միջոցառման։

Նրա որակազրկման սկիզբը համարվում է 2025 թվականի դեկտեմբերի 19-ը՝ ավարտը 2029-ի սեպտեմբերի 18-ը։ Տուաևան տուգանվել է նաև 30 հազար ԱՄՆ դոլարով, որից 21 հազարը՝ պայմանական։

Նախորդ հոդվածը
Մ23 ԵԱ․ Լևիկ Միքայելյանը հաղթեց թուրք մրցակցին ու դուրս եկավ եզրափակիչ
Հաջորդ հոդվածը
Մ23 ԵԱ․ Միքայելյանը կպայքարի ոսկու, Իբոյանն ու Խաչատրյանը՝ բրոնզի համար

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։