BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Մ23 ԵԱ․ Միքայելյանը կպայքարի ոսկու, Իբոյանն ու Խաչատրյանը՝ բրոնզի համար
10 Մարտ 2026

Մ23 ԵԱ․ Միքայելյանը կպայքարի ոսկու, Իբոյանն ու Խաչատրյանը՝ բրոնզի համար

Սերբական Զրենյանին քաղաքում ընթացնում է ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։

Այսօր պայքարի մեջ են մտել Հայաստանի 5 ներկայացուցիչ։

61 կգ քաշային Լևիկ Միքայելյանը կիսաեզրափակիչում առավելության հասնելով թուրք Տոլգա Օզբեկի նկատմամբ՝ դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կգոտեմարտի ադրբեջանցի Ջեյհուն Ալլահվերդիևի հետ։ Ավելի վաղ Միքայելյանը պայքարից դուրս էր թողել Մոլդովայի ներկայացուցիչ Վասիլյե Մարկուին (4։1) ու բուլղարացի Էրդալ Գալիպին (1։1)։

74 կգ քաշային Գրիգոր Չոլակյանը պայքարը սկսեց որակավորման փուլից, որտեղ 4։0 հաշվով պարտության մատնեց իտալացի Ռաուլ Կասոյին։ Քառորդ եզրափակիչում Չոլակյանը վաղաժամ պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մագոմեդ Բայտուկաևին։ Վերջինս զիջեց կիսաեզրափակիչում՝ զրկելով Չոլակյանին բրոնզե մեդալի համար սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորությունից։

86 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը որակավորման փուլում 10։0 հաշվով ջախջախեց Իսրայելի ներկայացուցիչ Վլադիմիր Պլիևին։ Հաջորդ փուլում հայ ըմբիշը զիջեց ուկրաինացի Արթուր Կոստյուկին, որը կիսաեզրափակիչում պարտվեց, իսկ Եփրեմյանը լքեց պայքարը։

92 կգ քաշային Կնյազ Իբոյանը մեկնարկում 7։3 հաշվով առավելության հասավ Ուկրաինան ներկայացնող Եգոր Հորոխի նկատմամբ։ Քառորդ եզրափակիչում Իբոյանը զիջեց Ադրբեջանի ներկայացուցչին, որը հասավ եզրափակիչ։ Իբոյանը վաղը կանցկացնի սփոփիչ գոտեմարտեր՝ բրոնզե մեդալի համար։

125 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանը որակավորման փուլում 5։1 հաշվով հաղթանակի հասավ գերմանացի Էմիլ Թիելեի նկատմամբ։ Հաջորդ փուլում Խաչատրյանը 3։9 հաշվով զիջեց ադրբեջանցի ըմբիշին։ Վերջինս հասավ եզրափակիչ։ Խաչատրյանը ևս վաղը կպայքարի բոնզե մեդալի համար՝ անցկացնելով սփոփիչ գոտեմարտ։

Հիշեցնենք, որ երեկ պայքարի մեջ մտած 5 հայ ըմբիշներից 3-ը քիչ անց կմեկնարկեն բրոնզե մեդալի համար պայքարում։

Նախորդ հոդվածը
Ռուս թենիսիստուհին որակազրկվել է պայմանավորված խաղերի պատճառով
Հաջորդ հոդվածը
Մ23 ԵԱ․ Արման Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։