BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Անհավանական. Ադեբայոն վաստակեց 83 միավոր՝ NBA-ի պատմության երկրորդ ցուցանիշը (տեսանյութ)
11 Մարտ 2026

Անհավանական. Ադեբայոն վաստակեց 83 միավոր՝ NBA-ի պատմության երկրորդ ցուցանիշը (տեսանյութ)

«Մայամի Հիթի» կենտրոնական Բեմ Ադեբայոն պատմական հանդիպում է անցկացրել: «Վաշինգտոնի» դեմ տնային խաղն ավարտվել է 150:129 հաշվով՝ օգուտ ֆլորիդացիների: Կենտրոնական Բեմ Ադեբայոն վաստակել է իր թիմի միավորների կեսից ավելին: Նրա հաշվին գրանցվել է 83 միավոր, 9 ռեբաունդ, 2 խլում և 2 բլոկ-շոտ՝ 42 րոպեում:

Ադեբայոն իրացրել է խաղից կատարված 43 նետումներից 20-ը, 22 հեռվից նետումներից՝ 7-ը և 43 տուգանայիներից՝ 36-ը:

Սա NBA-ում մեկ խաղացողի կողմից գրանցված երկրորդ ամենաշատ միավորներով հանդիպումն է: Ամերիկացին շրջանցել է լեգենդար Քոբի Բրայանտին (81 միավոր), սակայն Ուիլթ Չեմբերլենի 100 միավորի ռեկորդը մնում է անհասանելի:

Ուշագրավ է, որ Ադեբայոյի կարիերայի նախորդ ռեկորդը «ընդամենը» 41 միավոր էր:

Բեմը սահմանել է NBA-ի նոր ռեկորդներ տուգանային նետումների փորձերով ու իրացմամբ, ինչպես նաև թարմացրել է «Մայամիի» ռեկորդները՝ մեկ քառորդում (31), մեկ խաղակեսում (43) և ամբողջ խաղում վաստակած միավորներով: «Հիթի» պատմության նախորդ լավագույն արդյունքը Լեբրոն Ջեյմսի վաստակած 61 միավորն էր:

Ադեբայոն NBA-ի պատմության 11-րդ խաղացողն է, ով վաստակել է 70 և ավելի միավոր: Նա առաջինն այս մրցաշրջանում հատեց 60 միավորի շեմը, և 12-րդն է, որ անցավ 50 միավորի սահմանը:

 

Նախորդ հոդվածը
ՉԼ․ Նյուքասլն ու Բարսելոնան ոչ-ոքի խաղացին․ Բավարիան ու Ատլետիկոն հաղթեցին խոշոր հաշվով
Հաջորդ հոդվածը
Ընդամենը մեկական բրեյք. Սիներ-Ֆոնսեկա հանդիպումը թրիլերային ստացվեց

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։