BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Առնե Սլոթ. Մրցավարը տուգանային էր նշանակում հայացքի համար
11 Մարտ 2026

Առնե Սլոթ. Մրցավարը տուգանային էր նշանակում հայացքի համար

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթը կարծիք է հայտնել «Գալաթասարայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում կրած պարտության (0:1) մասին:

«Մենք շատ լավ էինք խաղում, ավելի լավ, քան երեք ամիս առաջ էր: Ունեինք երեք կամ չորս հիանալի պահ, որոնցից լավագույնը Վիրցինն էր: Պետք է արժանին մատուցել մրցակցին այն բանի համար, որ նրանք յուրաքանչյուր դրվագի վերաբերվում են այնպես, կարծես դա իրենց կյանքի վերջին պահն է: Սա մի բան է, որը մենք հաստատ կարող ենք սովորել, քանի որ մեր հնարավորություններին վերաբերվում ենք այնպես, ասես առջևում դեռ 10 այդպիսի պահ է լինելու:

Եվ ահա մենք գոլ բաց թողեցինք: Այս Ստադիոնում խաղալը դժվար է նույնիսկ 0:0 հաշվի ժամանակ, իսկ բաց թողած գոլից հետո մեզ համար էլ ավելի բարդացավ ամեն ինչ:

Ինձ համար դժվար է դատել, բայց չեղարկված գոլի վերաբերյալ տարբեր կարծիքներ եմ լսել. այնտեղ ամեն ինչ միանշանակ չէ: Մրցավարը տուգանային էր նշանակում անգամ «Գալաթասարայի» խաղացողների կողմը նայելու համար: Միևնույն ժամանակ տեսեք, թե ինչպես էին քաշում Վան Դեյկին, նախքան գնդակը կդիպչեր Կոնատեի ձեռքին: Նման պարագայում կարելի է համարձակորեն ասել, որ այս հանդիպման մթնոլորտը տպավորություն է թողել ոչ միայն մեզ վրա», - նիդերլանդցու խոսքն է մեջբերում մերսիսայդցիների կայքը:

Նախորդ հոդվածը
Հայաստանի Մ-17 հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի՝ Եվրոպայի առաջնությանն ընդառաջ
Հաջորդ հոդվածը
Ադեբայո. Ուիլթը, ես, հետո՝ Քոբին, խենթություն է

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։