BazaResidence
Նոա - ԲԿՄԱ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր | Մենք արդեն պատրաստվում ենք մոսկովյան թիմի դեմ հանդիպմանը․ Սպերցյան| Սպասում ենք ՉԼ-ում՝ Բարսելոնայի դեմ խաղին․ Սիմեոնե| Բաց թողած գոլերը չեն համապատասխանում մեր մակարդակին․ Արտետա| Գվարդիոլան կարիերայում առաջին անգամ 3 անընդմեջ հաղթանակ է տարել Լիվերպուլի նկատմամբ| Մալդինին կարող է դառնալ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ|
Աստված իմ, սա մանկապարտեզ չէ. Կուրտուան խոսել է Ալոնսոյի և ֆուտբոլիստների հնարավոր կոնֆլիկտի մասին
12 Մարտ 2026

Աստված իմ, սա մանկապարտեզ չէ. Կուրտուան խոսել է Ալոնսոյի և ֆուտբոլիստների հնարավոր կոնֆլիկտի մասին

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան հայտարարել է, որ թիմի ֆուտբոլիստները կոնֆլիկտ չեն ունեցել նախկին գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետ:

Հիշեցնենք, որ Ալոնսոն հունվարին լքեց «Արքայական ակումբի» գլխավոր մարզչի պաշտոնը, որից հետո թիմը գլխավորեց Ալվարո Արբելոան: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (3:0), Կուրտուան անդրադարձել է մամուլում շրջանառվող լուրերին.

«Խաղացողներից ոչ ոք «չի տապալել» Խաբի Ալոնսոյին: Կարծում եմ՝ մենք լավ ենք աշխատել: Ոմանք ասում էին, թե մենք ատում ենք մարտավարությունը, ատում ենք տեսավերլուծությունները… Լսե՛ք, իմ մարզիչն է եղել Անտոնիո Կոնտեն, որն օրական մեկ ժամ աշխատում էր մարտավարության վրա, և ես դեմ չէի դրան, որովհետև մենք պրոֆեսիոնալներ ենք, և աշխատանքն ինձ համար առաջնահերթություն է:

Կարծում եմ՝ առաջին ամիսները Խաբիի հետ շատ լավ անցան, իսկ հետո անկում սկսվեց: Ֆուտբոլում նման բան պատահում է:

Մամուլում որոշ հրապարակումներ կարդացի և մտածեցի՝ «Աստված իմ»: Դուք կարծում եք, թե այս ակումբը մանկապարտե՞զ է, և մենք անում ենք այն, ինչ ուզո՞ւմ ենք: Բայց դա այդպես չէ: Մենք հարգում ենք բոլոր մարզիչներին, բժշկական անձնակազմին և առհասարակ բոլորին: Կարծում եմ՝ քննադատության մեծ մասն անարդար է: Որոշ տեղեկություններ ճիշտ են, և ես դրա հետ խնդիր չունեմ, դրա համար էլ ասում եմ ձեզ՝ մենք նույնպես մեղավոր ենք և թույլ ենք տվել, որ դա տեղի ունենա», — նշել է բելգիացի դարպասապահը:

Նախորդ հոդվածը
Երևանում կանցկացվի Լյովա Վարդանյանի անվան ըմբշամարտի 5-րդ միջազգային հուշամրցաշարը
Հաջորդ հոդվածը
Վինիսիուսն ինձ առաջարկեց իրացնել 11-մետրանոցը, բայց նա Ռեալի լեգենդն է․ Վալվերդե

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։