BazaResidence
Յանիկ Սիները պատրաստ է զոհաբերության գնալ՝ Իտալիայի հավաքականի աշխարհի առաջնությունում հայտնվելու համար| Առաջնության ավարտից 5 տուր առաջ ՊՍՎ-ն 3-րդ անգամ անընդմեջ դարձավ Նիդերլանդների չեմպիոն| Ուրարտու-Գանձասար․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Նոան հաղթեց ԲԿՄԱ-ին (տեսանյութ)| Ռանոսի ու Մկրտչյանի թիմերը հաղթողին չպարզեցին| Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Մադրիդի մրցաշարում|
Վինիսիուսն ինձ առաջարկեց իրացնել 11-մետրանոցը, բայց նա Ռեալի լեգենդն է․ Վալվերդե
12 Մարտ 2026

Վինիսիուսն ինձ առաջարկեց իրացնել 11-մետրանոցը, բայց նա Ռեալի լեգենդն է․ Վալվերդե

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն հաստատել է, որ թիմի վինգեր Վինիսիուս Ժունիորն առաջարկել է իրեն իրացնել 11-մետրանոց հարվածը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջին խաղում (3:0):

Հանդիպման 56-րդ րոպեին «Սիթիի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման սեփական տուգանային հրապարակում խախտել էր կանոնները Վինիսիուսի նկատմամբ: Գլխավոր մրցավար Մաուրիցիո Մարիանին նշանակել էր 11-մետրանոց հարված: Բրազիլացին մոտեցել էր գնդակին, սակայն վերջինիս հարվածը իտալացի դարպասապահը հետ է մղել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը հարվածը կատարելու հնարավորությունն առաջարկել էր Ֆեդերիկո Վալվերդեին, որն առաջին խաղակեսում արդեն դարձել էր հեթ-տրիկի հեղինակ, սակայն ուրուգվայցին հրաժարվել էր:

«Վինին հարցրեց ինձ՝ արդյոք ցանկանո՞ւմ եմ իրացնել 11-մետրանոցը: Վինին «Ռեալի» լեգենդ է և հիանալի ընկեր: Ես և մյուս խաղացողները նրան ասացինք, որ ինքը հարվածի:

Վրիպումներ լինում են, դա ֆուտբոլի մի մասն է», — TNT Sports-ի եթերում պատմել է Վալվերդեն:

Նախորդ հոդվածը
Աստված իմ, սա մանկապարտեզ չէ. Կուրտուան խոսել է Ալոնսոյի և ֆուտբոլիստների հնարավոր կոնֆլիկտի մասին
Հաջորդ հոդվածը
Այժմ պետք է ավարտենք առաքելությունը Լոնդոնում. Արտետան՝ Բայերի դեմ խաղից հետո

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։