BazaResidence
Խաբիբ ներկա է գտնվել Ատլետիկո-Բարսելոնա հանդիպմանն ու անվանական մարզաշապիկ նվեր ստացել | Նապոլին չի խոչընդոտի Կոնտեին, եթե մասնագետն առաջարկ ստանա Իտալիայի հավաքականից | Նոա - ԲԿՄԱ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր | Մենք արդեն պատրաստվում ենք մոսկովյան թիմի դեմ հանդիպմանը․ Սպերցյան| Սպասում ենք ՉԼ-ում՝ Բարսելոնայի դեմ խաղին․ Սիմեոնե| Բաց թողած գոլերը չեն համապատասխանում մեր մակարդակին․ Արտետա|
Ռիս Ջեյմսը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի՝ ՊՍԺ-Չելսի խաղի արդյունքը
12 Մարտ 2026

Ռիս Ջեյմսը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի՝ ՊՍԺ-Չելսի խաղի արդյունքը

«Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսը մեկնաբանել է իր թիմի՝ 2025/26 թվականների ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ ՊՍԺ-ից առաջին խաղում կրած 2:5 հաշվով պարտությունը:

«Սա Չեմպիոնների լիգան է, և ամեն ինչ կարող է պատահել։ Սա ակումբային ֆուտբոլի ամենամեծ մրցաշարն է, և պատմության ընթացքում շատ թիմեր փոխել են խաղի ընթացքը՝ վերադառնալով շատ ավելի մեծ պարտություններից հետո։

Մենք պետք է մոռանանք այս պարտության մասին և առաջ նայենք։ Փարիզում խաղը մեր ուզածով չընթացավ, բայց դա միայն առաջին խաղն էր։ Այս խաղից շատ բան կա սովորելու։ Դիմակայությունն ավարտված չէ, շատ հեռու է ավարտից։

Ես կրկին կընդգծեմ դա, հատկապես «Չելսիի» երկրպագուների համար. խաղն ավարտված չէ, սա պարզապես ընդմիջում է։ Եվ մենք մեր ամբողջ ուժը կտանք երկրորդ խաղում», - Ջեյմսի խոսքերն է մեջբերել «Չելսիի» կայքը։

Նախորդ հոդվածը
Այժմ պետք է ավարտենք առաքելությունը Լոնդոնում. Արտետան՝ Բայերի դեմ խաղից հետո
Հաջորդ հոդվածը
Երևանում Նիկիտա Սիմոնյանի պատվին փողոց է անվանակոչվել

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։