Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Այժմ պետք է ավարտենք առաքելությունը Լոնդոնում. Արտետան՝ Բայերի դեմ խաղից հետո
12 Մարտ 2026

Այժմ պետք է ավարտենք առաքելությունը Լոնդոնում. Արտետան՝ Բայերի դեմ խաղից հետո

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է Չեմպիոնների լիգայում հանդես գալու դժվարությունների մասին՝ Լևերկուզենի «Բայերի» դեմ 1/8 եզրափակչի առաջին հանդիպումից հետո (1:1):

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք «Բայերի» հետ ոչ-ոքին հիշեցրեց մրցաշարի բարդության մասին, մարզիչը նշել է.

«Այո՛: Ինչպես նաև «Բայերի» հետ խաղը հիշեցրեց այն մասին, թե որքան դժվար է հաղթել ցանկացած մրցակցի այս մրցաշարում, հատկապես՝ մրցակցի հարկի տակ: Հետ նայելով՝ հասկանում ես, թե որքան մեծ աշխատանք ենք կատարել Չեմպիոնների լիգայում 8 անընդմեջ հաղթանակ տանելու համար: Դա այնքան բարդ է, որ նախկինում ոչ ոք նման բան չէր արել:

Մենք դա հիանալի հասկանում ենք, գիտակցում էինք «Բայերի» հետ խաղի կարևորությունը և մրցակցի բարդ լինելը: Այժմ մեզ անհրաժեշտ է ավարտին հասցնել մեր առաքելությունը Լոնդոնում», — Արտետայի խոսքերն է մեջբերում «զինագործների» պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը
Վինիսիուսն ինձ առաջարկեց իրացնել 11-մետրանոցը, բայց նա Ռեալի լեգենդն է․ Վալվերդե
Հաջորդ հոդվածը
Ռիս Ջեյմսը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի՝ ՊՍԺ-Չելսի խաղի արդյունքը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։