BazaResidence
Բասկետբոլ․ Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում ընթացող ԵԱ-ի կիսաեզրափակչում է| ԿԼ․ Փյունիկն առաջին խաղում խոշոր հաշվով հաղթանակ տարավ Մալթայում| Կոնֆերենցիաների լիգա․ Ալաշկերտը 86-րդ րոպեի գոլի շնորհիվ Երևանում ոչ-ոքի խաղաց Ելիմայի հետ| Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան|
ԱԱ-2026. Ի՞նչ հետևանքներ կունենա Իրանի հնարավոր հրաժարումը մրցաշարից
12 Մարտ 2026

ԱԱ-2026. Ի՞նչ հետևանքներ կունենա Իրանի հնարավոր հրաժարումը մրցաշարից

Իրանի հավաքականի կողմից Աշխարհի 2026 թվականի առաջնությանը մասնակցելուց միակողմանի հրաժարվելու դեպքում թիմին սպառնում են լուրջ պատժամիջոցներ FIFA-ի կողմից, հայտնում է RMC Sport-ը:

Իրանի ազգային հավաքականները կարող են հեռացվել ՖԻՖԱ-ի հովանու ներքո անցկացվող բոլոր հետագա մրցաշարերից: Բացի այդ, նրանց սպառնում է նվազագույնը 275,000 եվրո տուգանք, որը կարող է հասնել մինչև 555,000 եվրոյի: Գումարի չափը կախված է մրցաշարից հրաժարվելու ամսաթվից:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իրանի հավաքականը կարող է հրաժարվել Աշխարհի առաջնությանը մասնակցելուց՝ ԱՄՆ-ի ագրեսիվ քաղաքականության պատճառով: Այս թեմայով արտահայտվել էր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Իրանի հավաքականը որակավորվել է ԱԱ-2026-ին և ընդգրկվել G խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Բելգիան, Եգիպտոսը և Նոր Զելանդիան: Թիմի բոլոր 3 հանդիպումները պետք է կայանան ԱՄՆ-ում:

Աշխարհի 2026 թվականի առաջնությունը կանցկացվի ամռանը՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում: Աշխարհի գործող չեմպիոնն Արգենտինայի հավաքականն է: 2022 թվականի առաջնության եզրափակչում Արգենտինայի ընտրանին հանդիպել էր Ֆրանսիայի հետ: Խաղի հիմնական ժամանակն ավարտվել էր 3:3 հաշվով, սակայն 11-մետրանոց հարվածաշարում ուժեղ էին գտնվել արգենտինացիները (4:2):

Նախորդ հոդվածը
Հոլանդը երջանիկ է Ման․ Սիթիում. Նորվեգացու գործակալը հերքել է Բարսելոնա տեղափոխվելու մասին լուրերը
Հաջորդ հոդվածը
Ծառուկյանը միանշանակ արժանի է տիտղոսային մենամարտի․ Բո Նիկալ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։