BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Աստոն Վիլան ու Պորտուն հաղթեցին, Բետիսը պարտվեց, իսկ իտալական թիմերի դիմակայությունն ավարտվեց ոչ-ոքի (տեսանյութ)
12 Մարտ 2026

Աստոն Վիլան ու Պորտուն հաղթեցին, Բետիսը պարտվեց, իսկ իտալական թիմերի դիմակայությունն ավարտվեց ոչ-ոքի (տեսանյութ)

Կայացան Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի առաջին դիմակայությունները։

«Աստոն Վիլան» հյուրընկալվել էր «Լիլին» ու հաղթեց նվազագույն հաշվով։ Հանդիպման միակ գոլը հեղինակեց Օլե Վոտկինսը՝ 61-րդ րոպեին։

«Պորտուն» մրցակցի հարկի տակ 2։1 հաշվով առավելության հասավ «Շտուտգարտի» նկատմամբ։ Տերեմ Մոֆիի (21') ու Ռոդրիգո Մորայի (27') խփած գոլերին պատասխանեց Դենիս Ունդավը (40'):

Բոլոնյան ու Ռոման հաղթողին չպարզեցին՝ 1։1․ Գոլերն իրենց անվան դիմաց գրանցեցին Ֆեդերիկո Բերնարդեսկին (50') ու Լորենցո Պելեգրինին (71'):

«Ռեալ Բետիսն» էլ նվազագույն հաշվով զիջեց «Պանաթինայկոսին»։ Վիստենտե Տաբորդան, դիպուկ իրացնելով 11-մետրանոցը, հաղթանակ պարգևեց հունական թիմին, որը 59-րդ րոպեից խաղում էր 10 հոգով։ 2-րդ դեղինը ստացել ու խաղադաշտից հեռացվել էր Անաս Զարուրին, իսկ խաղավարտից 4 րոպե առաջ նույն ճակատագրին արժանացավ Դիեգո Լյորենտեն։

Այս թիմերի միջև պատասխան խաղերը կկայանան մարտի 19-ին ու 20-ին։



Կեսգիշերին կմեկնարկեն «Սելտա»-«Օլիմպիկ Լիոն», «Ֆերենցվարոշ»-«Բրագա», «Գենկ»-«Ֆրայբուրգ» ու «Նոթինգեմ Ֆորեսթ»-«Միտյուլանդ» հանդիպումները։

Նախորդ հոդվածը
Ծառուկյանը միանշանակ արժանի է տիտղոսային մենամարտի․ Բո Նիկալ
Հաջորդ հոդվածը
ԿԼ․ 1/8 եզրափակիչի 1-ին հանդիպումների արդյունքները

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։