BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Մեր բոլոր տիտղոսները նվիրում ենք մեր երկրպագուներին. Նոայի դարպասապահ
13 Մարտ 2026

Մեր բոլոր տիտղոսները նվիրում ենք մեր երկրպագուներին. Նոայի դարպասապահ

«Նոայի» դարպասապահ Ալեքսեյ Պլոշչադնին մեկնաբանել է Սուպերգավաթի խաղում «Արարատ-Արմենիայի» նկատմամբ տարած հաղթանակը:

«Անկարագրելի զգացումներ են։ Այսօր թիմը տվեց իր բոլոր ուժերը։ Մեծ շնորհակալություն մեր երկրպագուներին, ովքեր եկել էին և աջակցում էին մեզ։ Կարծում եմ՝ այսօր շատ լավ խաղ ցուցադրեցինք, հատկապես առաջին և երկրորդ խաղակեսերում։ Կարծում եմ՝ մենք այսօր արժանիորեն նվաճեցինք այս տիտղոսը։

Մեր բոլոր տիտղոսներն անկասկած նվիրում ենք մեր երկրպագուներին, ովքեր գալիս են, երկրպագում են, և նույնիսկ նրանք, ովքեր հետևում են էկրանների միջոցով, դիտում են հեռարձակումները տարբեր վայրերից՝ ոչ միայն Հայաստանից»,- դարպասապահի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի քարտուղարությունը:

Նախորդ հոդվածը
Ըմբշամարտի Մ23 ԵԱ. Արամայիս Հարությունյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հաջորդ հոդվածը
Եվրոպական մակարդակի հանդիպում էր. Նոայի գլխավոր մարզիչը՝ Արարատ-Արմենիայի հետ Սուպերգավաթի խաղի մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։