BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Մ23 ԵԱ․ Աղաջանյանը կպայքարի ոսկու, Հովեյանն ու Խաչատրյանը՝ բրոնզի համար
14 Մարտ 2026

Մ23 ԵԱ․ Աղաջանյանը կպայքարի ոսկու, Հովեյանն ու Խաչատրյանը՝ բրոնզի համար

Սերբիայի Զրենյանին քաղաքում ընթացող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ են մտել Հայաստանի 5 ներկաացուցիչ։

60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը պայքարը սկսեց որակավորման փուլից, որտեղ 9։0 հաշվով ջախջախեց Ֆրանսիայի ներկայացուցչին։ Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը 10։8 հաշվով պայքարից դուրս թողեց լեհ ըմբիշին, իսկ կիսաեզրափակիչում 9։։1 հաշվով առավելության հասավ Դանիայի ներկայացուցչի նկատմամբ։ Եզրափակիչում Աղաջանյանը կմրցի վրացի Գեորգի Կոչալիձեի հետ։

67 կգ քաշային Յուրիկ Հովեյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ 8։0 հաշվով հաղթեց չեխ մրցակցին։ Քառորդ եզրափակիչում Հովեյանը զիջեց ռուս ըմբիշին։ Վերջինս հասավ եզրափակիչ՝ Հովեյանին ընձեռելով սփոփիչ գոտեմարտ անցկացնելու ու բրոնզե մեդալ նվաճելու հնարավորություն։

72 կգ քաշային Աշոտ Խաչատրյանը 1/8 եզրափակիչում 10։0 հաշվով ջախջախեց թուրք մրցակցին, սակայն քառորդ եզրափակիչում 2։8 հաշվով պարտվեց Ֆինլանդիայի ներկայացուցչին, ով հասավ եզրափակիչ։ Խաչատրյանը, սփոփիչ գոտեմարտում հաջողելու դեպքում, կպայքարի բրոնզե մեդալի համար։

82 կգ քաշային Մարտիկ Պետրոսյանը գերվստահ հաղթանակով մեկնարկեց որակավորման փուլում՝ 8։0 հաշվով հաղթելով Մոնտենեգրոյի ներկայացուցչին։ 1/8 եզրափակիչում Հովեյանը 3։11 հաշվով պարտվեց Բելառուսը ներկայացնող մարզիկին։

97 կգ քաշային Ռուբեն Գևորգյանն էլ զիջեց հենց մեկնարկում՝ 1։6 հաշվով պարտվելով էստոնացի ըմբիշին։

Գևորգյանի ու Պետրոսյանի մրցակիցները չկարողացան հասնել եզրափակիչ՝ զրկելով Հայաստանի ներկայացուցիչներին բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունքից։

Հիշեցնենք, որ քիչ անց բրոնզե մեդալի համար կպայքարի 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը, իսկ Եվրոպայի Մ23 չեմպիոնի կոչման համար 77 կգ Սամվել Տերտերյանն ու 130 կգ քաշային Արամայիս Հարությունյանը։

Նախորդ հոդվածը
9 հոգով մնացած Բավարիան չպարտվեց Բայերին․ Բորուսիան հաղթեց Աուգսբուրգին (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Մ23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ջախջախեց թուրք մրցակցին՝ նվաճելով բրոնզե մեդալ (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։