BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Մ23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ջախջախեց թուրք մրցակցին՝ նվաճելով բրոնզե մեդալ (տեսանյութ)
14 Մարտ 2026

Մ23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ջախջախեց թուրք մրցակցին՝ նվաճելով բրոնզե մեդալ (տեսանյութ)

Սերբիայի Զրենյանին քաղաքում ընթացող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը վաղաժամ հաղթելով (9։0) թուրք Սերջան Կեզգինին նվաճեց բրոնզե մեդալ։

Հայ ըմբիշը պայքարը սկսել էր որակավորման փուլից 8։0 հաշվով հաղթելով ուկրաինացի մրցակցին։ Քառորդ եզրափակիչում Խաչատրյանը զիջել էր Ռուսաստանի ներկայացուցչին։

Քիչ անց ոսկե մեդալի համար կպայքարեն 77 կգ քաշային Սամվել Տերտերյանն ու 130 կգ քաշային Արամայիս Հարությունյանը։

Այսօր պայքարի մեջ մտած 5 հայ ըմբիշներից Սուրեն Աղաջանյանը վաղը կպայքարի ոսկու, իսկ Յուրիկ Հովեյանն ու Աշոտ Խաչատրյանը՝ բրոնզի համար։

Նախորդ հոդվածը
Մ23 ԵԱ․ Աղաջանյանը կպայքարի ոսկու, Հովեյանն ու Խաչատրյանը՝ բրոնզի համար
Հաջորդ հոդվածը
Սամվել Տերտերյանը՝ Եվրոպայի Մ23 փոխչեմպիոն

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։