Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Բարսելոնան հաղթեց Սևիլյային․ Ռաֆինյան հեթ-տրիկ ձևակերպեց (տեսանյութ)
15 Մարտ 2026

Բարսելոնան հաղթեց Սևիլյային․ Ռաֆինյան հեթ-տրիկ ձևակերպեց (տեսանյութ)

Իսպանիայի Լա Լիգայի 28-րդ տուրում «Բարսելոնան» ընդունել էր «Սևիլյային» ու հաղթեց 5։2 հաշվով։

9-րդ ու 21-րդ րոպեներին Ռաֆինյան դիպուկ իրացրեց 11-մետրանոցները։ 38-րդ րոպեին Դանի Օլմոն խփեց «Բարսելոնայի» 3-րդ գոլը։ 1-ին կեսին ավելացրած 3-րդ րոպեին Օսոն կրճատեց հաշվի տարբերությունը։

51-րդ րոպեին Ռաֆինյան հեթ-տրիկ ձևակերպեց, իսկ 10 րոպե անց Ժոաու Կանսելոն խփեց կատալոնական ակումբի 5-րդ գոլը։ Հիմնական ժամանակին ավելացրած 2-րդ րոպեին Ջիբրիլ Սոուն ձևակերպեց վերջնական հաշիվը։

Այս հաղթանակից հետո Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը 70 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Սևիլյան» 31 միավորով 15-րդն է։

Նախորդ հոդվածը
Բրունու Ֆերնանդեշը գերազանցել է Դևիդ Բեքհեմի ռեկորդը
Հաջորդ հոդվածը
Ուրարտուն խոշոր հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։