BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Բրունու Ֆերնանդեշը գերազանցել է Դևիդ Բեքհեմի ռեկորդը
15 Մարտ 2026

Բրունու Ֆերնանդեշը գերազանցել է Դևիդ Բեքհեմի ռեկորդը

«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունու Ֆերնանդեշը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկ  մրցաշրջանում կատարած գոլային փոխանցումների իր ռեկորդը:

«Աստոն Վիլայի» դեմ խաղում (3:1) պորտուգալացին դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ և ընթացիկ մրցաշրջանում իր ասիստների թիվը հասցրեց 16-ի՝ գերազանցելով Դևիդ Բեքհեմի սահմանած ակումբային ռեկորդը (15 գոլային փոխանցում՝ 1999/00 մրցաշրջանում):

«Ես ավելի հպարտ եմ, քանի որ դա արել եմ՝ օգնելով թիմակիցներիս: Ուրիշներին ուրախացնելը նույնպես հիանալի է: Խաղալով իմ դիրքում՝ ես շատ ուրախ եմ, որ կարողանում եմ գոլեր խփել և այդ պահին երջանիկ լինել: Սա հսկայական ձեռքբերում է ինձ համար, բայց գլխավոր նվաճումը կլիներ մրցաշրջանի ավարտին մրցաշարային աղյուսակի վերնամասում հայտնվելը:

Սա շատ կարևոր հաղթանակ էր, քանի որ մենք խաղում էինք անմիջական մրցակցի դեմ, և ունեինք հավասար միավորներ. միշտ հաճելի է առավելություն ստանալը: Նախորդ խաղից հետո մենք գիտեինք, որ հաղթանակ է պետք: Այսօր մենք կատարեցինք մեր աշխատանքը: Ես դեռ կարծում եմ, որ մենք կարող էինք ավելին անել, բայց խնդիրը լուծված է»,— ասել է Ֆերնանդեշը:

Նախորդ հոդվածը
Ցավալի միավորներ ենք կորցնում․ Վահե Գևորգյանը՝ Փյունիկի դեմ խաղի մասին (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Բարսելոնան հաղթեց Սևիլյային․ Ռաֆինյան հեթ-տրիկ ձևակերպեց (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։