Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Ըմբշամարտի Մ23 ԵԱ. Հունահռոմեականները թիմային հաշվարկում 2-րդն են
16 Մարտ 2026

Ըմբշամարտի Մ23 ԵԱ. Հունահռոմեականները թիմային հաշվարկում 2-րդն են

Հունահռոմեականների Մ-23 հավաքականը Սերբիայում անցկացված Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության թիմային պայքարում գրավել է 2-րդ տեղը:

Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 2 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ:

Մրցանակը ստացել է հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ23 հավաքականի անդամ Սուրեն Աղաջանյանը երեկ ոսկե մեդալ է նվաճել Սերբիայում ընթացող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: 60 կգ քաշային կարգի եզրափակչում Աղաջանյանը 9։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Վրաստանի ներկայացուցչի նկատմամբ:

Մինչ եզրափակիչ հասնելը հայ ըմբիշը պայքարից դուրս է թողել Ֆրանսիայի (9:0), Լեհաստանի (10:8) և Դանիայի (9:1) ներկայացուցիչներին։

Ավելի վաղ, հունահռոմեական ոճում ոսկե մեդալակիր էր դարձել 130 կգ քաշային Արամայիս Հարությունանը, արծաթե մեդալ էր նվաճել 77 կգ քաշային Սամվել Տերտերյանը, իսկ բրոնզե մեդալակիր էր դարձել 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը։

Նախորդ հոդվածը
Ինչ պլանավորել էինք ստացվեց․ Ռոբերտ Արզումանյանը՝ ԲԿՄԱ-ի դեմ խաղի մասին (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Ուրարտուն՝ Հայաստանի Պրոբասկետ Ա-լիգայի չեմպիոն

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։