BazaResidence
Բավարիան, պարտվելով 2 գնդակի տարբերությամբ, հաղթանակի հասավ՝ խաղավերջում խփելով 3 գոլ․ Բայերը 6 գոլ խփեց (տեսանյութ)| Արարատ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Ման․ Սիթին խոշոր հաշվով հաղթեց Լիվերպուլին․ Հոլանդը հեթ-տրիկ ձևակերպեց (տեսանյութ)| Ակրոնը վերջին 5 խաղից 4-ում պարտվել է․ Սևիկյանը Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ խաղաց 16 րոպե | Մենք միշտ ազնիվ ենք․ Արտետան՝ ֆուտբոլիստների առողջական վիճակի մասին| Ո՞վ կցանկանա հանգիստ տալ նման խաղացողին. Արբելոան՝ Անչելոտտիի և Վինիսիուսի մասին|
Ուրարտուն՝ Հայաստանի Պրոբասկետ Ա-լիգայի չեմպիոն
16 Մարտ 2026

Ուրարտուն՝ Հայաստանի Պրոբասկետ Ա-լիգայի չեմպիոն

Պրոբասկետ Ա-լիգայի եզրափակչում «Ուրարտուն» մրցել է «Հատիսի» հետ։ Երկրորդ խաղում «Հատիսը» հաղթել է 94:90 հաշվով, սակայն առաջին խաղում «Ուրարտուն» առավելության էր հասել 86:71 հաշվով և երկու խաղերի ընդհանուր արդյունքով դարձել է Հայաստանի Պրոբասկետ Ա-լիգայի չեմպիոն։

Եզրափակչի երկրորդ հանդիպման ամենաարժեքավոր խաղացող (MVP) է ճանաչվել «Ուրարտուի» բասկետբոլիստ Ուիլյամ Փոլ Հենդերսոնը։

Նա խաղի ընթացքում վաստակել է 24 միավոր, կատարեց 16 ռեբաունդ և 1 արդյունավետ փոխանցում։

Եզրափակիչ խաղերի ավարտից հետո հայտնի են դարձել նաև մրցաշրջանի լավագույնները։

Ամենաարժեքավոր խաղացող (MVP) — Ջորդան Թիլմոն («Ուրարտու»)



Լավագույն խաղարկող (PG) — Ջամալ Քաննադի («Հատիս»)
Լավագույն պաշտպան (SG) — Դանիել Կիրակոսյան («Ուրարտու»)
Լավագույն թեթև հարձակվող (SF) — Ջորդան Սթաֆֆորդ («Օլիմպավան»)
Լավագույն ծանր հարձակվող (PF) — Դավիթ Խաչատրյան («Հատիս»)
Լավագույն կենտրոնական (C) — Դի Ջեյ Բեյզի («Ուրարտու»)

Լավագույն մարզիչ — Լուկա Ֆիլիպչևիչ («Ուրարտու»)
Լավագույն երիտասարդ խաղացող (YP) — Արթուր Ավագյան («Օլիմպավան»)
Լավագույն թիմ մենեջեր — Արամ Հունանյան («Օլիմպավան»)

Նախորդ հոդվածը
Ըմբշամարտի Մ23 ԵԱ. Հունահռոմեականները թիմային հաշվարկում 2-րդն են
Հաջորդ հոդվածը
Լիակատար աղետ. Կարագերը քննադատել է Լիվերպուլին Տոտենհեմի հետ խաղից հետո

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։