Նեյմարը բացակայում է Բրազիլիայի հավաքականի հայտացուցակից
Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հրապարակել է ազգային թիմի հայտացուցակը առաջիկա ընկերական խաղերի համար։ Ինչպես հայտնում է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի մամուլի ծառայությունը, «Սանթոսի» հարձակվող Նեյմարը դուրս է մնացել հայտացուցակից։
Բրազիլիայի ընտրանին առաջիկա հանդիպումները կանցկացնի Ֆրանսիայի (մարտի 26) և Խորվաթիայի (ապրիլի 1) հավաքականների դեմ։
Բրազիլիայի հավաքականի ամբողջական հայտացուցակը.
Դարպասապահներ. Ալիսոն Բեկեր («Լիվերպուլ»), Բենտո («Ալ-Նասր»), Էդերսոն («Ֆեներբահչե»):
Պաշտպաններ. Ալեքս Սանդրո («Ֆլամենգո»), Բրեմեր («Յուվենտուս»), Դանիլո Լուիս դա Սիլվա («Ֆլամենգո»), Դուգլաս Սանտոս («Զենիթ»), Գաբրիել («Արսենալ»), Ռոջեր Իբանիես («Ալ-Ահլի»), Լեո Պերեյրա («Ֆլամենգո»), Մարկինյոս («ՊՍԺ»), Ուեսլի Ֆրանսա («Ռոմա»):
Կիսապաշտպաններ. Անդրեյ Սանթոս («Չելսի»), Կազեմիրո («Մանչեսթեր Յունայթեդ»), Դանիլո («Բոտաֆոգո»), Ֆաբինյո («Ալ-Իթթիհադ»), Գաբրիել Սարա («Գալաթասարայ»):
Հարձակվողներ. Էնդրիկ («Լիոն»), Գաբրիել Մարտինելի («Արսենալ»), Իգոր Տիագո («Բրենտֆորդ»), Լուիս Էնրիկե («Զենիթ»), Մատեուս Կունյա («Մանչեսթեր Յունայթեդ»), Ռաֆինյա («Բարսելոնա»), Ռայան («Բորնմութ»), Վինիսիուս Ջունիոր («Ռեալ»), Ժոաո Պեդրո («Չելսի»):