BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Մբապեն նշել է, թե որ ակումբ կեղափոխվեր, եթե չլիներ Ռեալը
17 Մարտ 2026

Մբապեն նշել է, թե որ ակումբ կեղափոխվեր, եթե չլիներ Ռեալը

«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապեն կիսվել է ապագայի վերաբերյալ իր մտքերով, եթե տեղափոխությունը մադրիդյան ակումբ չկայանար 2024 թվականի ամռանը։

«Ես յոթ տարի եմ անցկացրել Փարիզում, և դա պատիվ էր։ Կարծում եմ՝ բավականաչափ չեմ խոսել դրա մասին կամ ցույց տվել, բայց միշտ հիշում էի, թե որտեղից եմ եկել և ինչ մեծ ակումբ է ՊՍԺ-ն։ Ես միշտ ասել եմ, որ դա Ֆրանսիայի ամենամեծ ակումբն է և աշխարհի լավագույններից մեկը։ Հետո տեղափոխվեցի աշխարհի ամենամեծ ակումբ («Ռեալ Մադրիդ») բայց միշտ ասել եմ, որ դա միակ ակումբն է, որի համար կհեռանայի ՊՍԺ-ից։ Եթե չհասնեի «Ռեալ Մադրիդ», ընդմիշտ կմնայի ՊՍԺ-ում։ Ես երազում էի խաղալ այս ակումբում և շատ ուրախ եմ դրա համար։ Ես միշտ դիտում եմ ՊՍԺ-ի խաղերը, թիմում ընկերներ ունեմ, և նրանք հիմա շատ լավ են խաղում», - Մբապեի խոսքերն է մեջբերում One Football-ը։

Այս մրցաշրջանում 27-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 խաղ՝ խփելով 38 գոլ և կատարելով վեց գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածը
Նեյմարը բացակայում է Բրազիլիայի հավաքականի հայտացուցակից
Հաջորդ հոդվածը
Ես կարտահայտվեմ այստեղ․ Նեյմարը՝ Անչելոտիի կողմից Բրազիլիայի հավաքական չհրավիրվելու մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։