Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Ցավոք, դու բրազիլական անձնագիր չունես․ Անչելոտին դիմել է Ռեալի խաղացողին
17 Մարտ 2026

Ցավոք, դու բրազիլական անձնագիր չունես․ Անչելոտին դիմել է Ռեալի խաղացողին

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին գովեսի խոսքեր է հնչեցրել «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի հասցեին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից հետո (3-0), որում նա հեթ-տրիկ է ձևակերպել։

«Վալվերդեի հեթ-տրիկը ինձ չզարմացրեց, բայց ինձ շատ դուր եկան նրա գոլերը։ Դրանք զարմանալի էին։ Խաղից հետո ես նրան հաղորդագրություն ուղարկեցի. «Ափսոս, որ դու բրազիլական անձնագիր չունես», - Անչելոտիի խոսքերը մեջբերել է ESPN-ը։

Վալվերդեն այս մրցաշրջանում ակումբային մակարդակով անցկացրել է 40 խաղ՝ խփելով յոթ գոլ և կատարելով 12 գոլային փոխանցում։ 27-ամյա կիսապաշտպանը խաղում է Ուրուգվայի հավաքականում, որտեղ նա մասնակցել է 71 խաղի՝ խփելով ութ գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածը
Ես կարտահայտվեմ այստեղ․ Նեյմարը՝ Անչելոտիի կողմից Բրազիլիայի հավաքական չհրավիրվելու մասին
Հաջորդ հոդվածը
Մայքլ Բ. Ջորդանը դարձել է ԱՊԼ ակումբի առաջին համասեփականատերը, որն արժանացել է Օսկարի

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։