BazaResidence
Ռեալը պարտվեց Մալյորկային| Բավարիան, պարտվելով 2 գնդակի տարբերությամբ, հաղթանակի հասավ՝ խաղավերջում խփելով 3 գոլ․ Բայերը 6 գոլ խփեց (տեսանյութ)| Արարատ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Ման․ Սիթին խոշոր հաշվով հաղթեց Լիվերպուլին․ Հոլանդը հեթ-տրիկ ձևակերպեց (տեսանյութ)| Ակրոնը վերջին 5 խաղից 4-ում պարտվել է․ Սևիկյանը Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ խաղաց 16 րոպե | Մենք միշտ ազնիվ ենք․ Արտետան՝ ֆուտբոլիստների առողջական վիճակի մասին|
Հասմիկ Ավագյանն ընդունել է Վրաստանի միջազգային մրցաշարում հաղթող ճանաչված հայ լեռնադահուկորդներին
17 Մարտ 2026

Հասմիկ Ավագյանն ընդունել է Վրաստանի միջազգային մրցաշարում հաղթող ճանաչված հայ լեռնադահուկորդներին

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն ընդունել է Լեռնադահուկային սպորտի և սնոուբորդի ֆեդերացիայի նրկայացուցիչներին։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը:

Հանդիպմանը քննարկվել են մարտի 6-7-ը Վրաստանում անցկացված Լեռնադահուկային ապորտի միջազգային մրցաշարում հայ մարզիկներ Աշոտ Սաֆարյանի /մարզիչ՝ Արմեն Սաֆարյան/ և Դավիթ Բադալյանի /մարզիչ՝ Արսեն Ներսիսյան/ ցուցաբերած բարձր արդյունքները։

Նախարարի տեղակալը շնորհավորել է մարզիկներին և մարզիչներին՝ Վրաստանում անցկացված մրցումներում առաջին և երկրորդ տեղերը գրավելու համար՝ ընդգծելով, որ պետությունը պատրաստակամ է ձեռնարկելու անհրաժեշտ քայլեր՝ ձմեռային մարզաձևերի, մասնավորապես՝ լեռնադահուկային սպորտի զարգացման և մասսայականացման նպատակով. «Ձեր աշխատանքը գնահատվում է պետության կողմից, և պետական մակարդակով արվելու է ամեն ինչ, որպեսզի ձեր հաղթանակները լինեն շարունակական»։

Հանդիպման ընթացքում մարզիչ Արմեն Սաֆարյանը ներկայացրել է մրցումային պայմանները՝ ընդգծելով, որ վերջին տարիներին ստեղծված ենթակառուցվածքները հնարավորություն են տվել բարելավել մարզումների արդյունավետությունը, իսկ արդյունքները երկար սպասեցնել չեն տվել։

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար՝ ընդգծելով, որ պատանիների և երեխաների շրջանում ձմեռային մարզաձևերի տարածումն ու զարգացումը նախարարության առաջնային խնդիրներից են, և այս ուղղությամբ արդեն որոշակի աշխատանքներ են կատարվում։

Մարզիկներն ու մարզիչները ներկայացրել են առաջիկա ծրագրերը՝ նշելով, որ նախապատրաստվում են միջազգային մրցաշարերի։

Նախորդ հոդվածը
Աղբյուր. Աշխարհի 2014 թ. փոխչեմպիոնը որոշել է ավարտել կարիերան
Հաջորդ հոդվածը
Կարևոր չէ՝ ինչ է դուր գալիս ինձ, հայրիկիս կամ մայրիկիս․ Ես ուզում եմ, որ Արսենալը հաղթի ԱՊԼ-ն․ Թիերի Անրի

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։