BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Կարևոր չէ՝ ինչ է դուր գալիս ինձ, հայրիկիս կամ մայրիկիս․ Ես ուզում եմ, որ Արսենալը հաղթի ԱՊԼ-ն․ Թիերի Անրի
17 Մարտ 2026

Կարևոր չէ՝ ինչ է դուր գալիս ինձ, հայրիկիս կամ մայրիկիս․ Ես ուզում եմ, որ Արսենալը հաղթի ԱՊԼ-ն․ Թիերի Անրի

«Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին արձագանքել է լոնդոնյան թիմի խաղաոճի հասցեին հնչող քննադատություններին.

«Ինձ՝ որպես «Արսենալի» երկրպագուի, կարող է դուր չգալ (այդ ոճը), բայց ես հարգում եմ այն։ Ես չեմ ասում, թե նրանք անպայման կհաղթեն Պրեմիեր լիգան, բայց եթե դա անեն, ես հարգանքով կվերաբերվեմ դրան՝ անկախ նրանից, թե ինչպես կհասնեն արդյունքի։

Կարևոր չէ՝ ինչ է դուր գալիս ինձ, կարևոր չէ՝ ինչ է դուր գալիս մայրիկիս կամ հայրիկիս։ Մենք խնդրել էինք Միկել Արտետային գտնել միջոց, և նա գտավ։ Ամեն ինչ շատ պարզ է։ Ես ուզում եմ, որ թիմը հաղթի առաջնությունում. անցել է 22 տարի։

Շատ երկար ժամանակ «Արսենալին» մեղադրում էին ոչ հասուն լինելու մեջ, նրանում, որ չեն կարողանում պահպանել հաշվի առավելությունը։ Կարո՞ղ են նրանք հաղթել «ոչ գեղեցիկ» խաղով։ Հենց դա էլ անում է թիմը, և նրանց մոտ դա հիանալի է ստացվում։

Արդյո՞ք նրանք չեն կորցրել իրենց ինքնությունը, որն ունեին, երբ Միկել Արտետան նոր էր եկել։ Երբեմն կարող ես մի փոքր մոռանալ, թե ով ես եղել։ Երեք տարի առաջ մարդիկ խոսում էին այն մասին, թե որքան լավ ֆուտբոլ է խաղում «Արսենալը», բայց միևնույն ժամանակ հնչում էին այն մեղադրանքները, որոնք ես նշեցի։ Հիմա, երբ նրանք այսպես են խաղում, մարդիկ դժգոհ են դրանից»,- ասել է Անրին։

Անգլիայի Պրեմիեր լիգայում «զինագործները» 70 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը և անցկացրել են 1 խաղ ավելի 2-րդ տեղով ընթացող «Մանչեսթեր Սիթիից», որն ունի 61 միավոր։

Նախորդ հոդվածը
Հասմիկ Ավագյանն ընդունել է Վրաստանի միջազգային մրցաշարում հաղթող ճանաչված հայ լեռնադահուկորդներին
Հաջորդ հոդվածը
FIFA-ն արձագանքել է Իրանի հավաքականի խաղերը ԱՄՆ-ից տեղափոխելու մասին լուրերին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։