BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Ցանկանում էինք խաղալ 11-ը 11-ի դեմ. Գվարդիոլան՝ Ռեալից կրած պարտության մասին
18 Մարտ 2026

Ցանկանում էինք խաղալ 11-ը 11-ի դեմ. Գվարդիոլան՝ Ռեալից կրած պարտության մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Ռեալին» զիջելուց հետո կիսվել է տպավորություններով:

Երկխաղյա դիմակայությունն ավարտվել է «Ռեալի»՝ 5:1 հաշվով հաղթանակով:

«1:5։ Շնորհավորում եմ «Ռեալին»։ Երբ խաղում ես 10-ը 9-ի դեմ, իսկ մրցակիցը արդեն 4:0 հաշվով առաջ է, գրեթե շանսեր չեն մնում։ Ապագան պայծառ է թվում, մենք ունենք նոր խաղացողներ, սպորտը լի է մարտահրավերներով։ Շնորհավորում եմ «Ռեալին»։ Մենք հնարավորություն չունեցանք խաղալ 11-ը 11-ի դեմ՝ տեսնելու, թե ինչպես կզարգանար իրավիճակը։ Առաջին խաղն էլ որոշեց դիմակայության ելքը, իսկ ես կուզենայի տեսնել խաղը հավասար կազմերով։

Մեր թիմում շատերն առաջին անգամ են խաղում Չեմպիոնների լիգայում։ Խաղի առաջին րոպեներին թե՛ այնտեղ, թե՛ այստեղ լավ էինք խաղում։ Մենք փորձեցինք և մոտ էինք գոլ խփելուն։ Չգիտեմ՝ ինչ կլիներ, եթե խաղը անցներ հավասար պայմաններում։ Հնարավոր է՝ նույն կերպ պարտվեինք, բայց հիմա դա չենք իմանա։

Մենք ունենք արտակարգ և բացառիկ թիմ, սակայն դա ցույց տվեցինք միայն այսօրվա խաղի առաջին 15 րոպեներին և «Բեռնաբեուում» կայացած խաղի առաջին 15 րոպեներին։ Մեր թիմը հիանալի է խաղում ֆուտբոլ։ Շարունակում ենք առաջ շարժվել։ Մարզական կարիերայում լինում են թե՛ լավ, թե՛ վատ արդյունքներ։ Պետք է վեր կենալ, պատրաստվել եզրափակչին և արժանապատիվ ավարտել մրցաշրջանը։ Ցավալի է լքել Չեմպիոնների լիգան, բայց այս մրցաշարը չափազանց պահանջկոտ է։ Այսքանը», — Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում AS-ը։

ՉԼ 1/4 եզրափակչում «Ռեալը» կհանդիպի «Բավարիայի» կամ «Ատալանտայի» հետ։ Առաջին խաղում գերմանական թիմը հաղթել է 6:1 հաշվով։

Նախորդ հոդվածը
Արբելոան ՉԼ-ում ռեկորդ է սահմանել՝ մրցաշարից դուրս թողնելով Մոուրինյուին և Գվարդիոլային
Հաջորդ հոդվածը
Բուդյո-Գլիմտի մարզիչը մեկնաբանել է թիմի՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։