Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Բուդյո-Գլիմտի մարզիչը մեկնաբանել է թիմի՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալը
18 Մարտ 2026

Բուդյո-Գլիմտի մարզիչը մեկնաբանել է թիմի՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալը

«Բուդյո-Գլիմտի» գլխավոր մարզիչ Խյետիլ Կնուտսենը մեկնաբանել է իր թիմի՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալը։ 1/8 եզրափակչում նորվեգացիները պարտվեցին Լիսաբոնի «Սպորտինգին» ընդհանուր 3-0 հաշվով։ Առաջին խաղն ավարտվեց 3-0 հաշվով՝ «Բուդյո-Գլիմտի» օգտին, սակայն «Սպորտինգը» պատասխան խաղում ջախջախեց նորվեգացիներին 5-0 հաշվով։

«Մենք ֆուտբոլ չխաղացինք. մենք խաղացինք՝ հաշվի առնելով պահի կարևորությունը, և դա մեզ համար չափազանց ծանր էր։ «Սպորտինգը» պարզապես դուրս եկավ խաղադաշտ՝ առանց որևէ բանի մասին մտածելու, մինչդեռ մենք առաջին իսկ հպումից մտածում էինք հետևանքների մասին։ Սա մեզ պասիվացրեց։

Ես չեմ կարող վստահորեն ասել, թե ինչու է այն այսպես ավարտվել, բայց միայն հազվադեպ պահերին մենք կարողացանք ցուցադրել որևէ կառուցողական խաղ։ Մենք շատ հեռու էինք մեր ինքնությունից և նրանից, թե ինչ պետք է լինեինք իրականում», - Կնուտսենի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի կայքը՝ հղում անելով TV 2-ին։

Նախորդ հոդվածը
Ցանկանում էինք խաղալ 11-ը 11-ի դեմ. Գվարդիոլան՝ Ռեալից կրած պարտության մասին
Հաջորդ հոդվածը
Եվրոպա լիգա. մարտի 18-ի խաղացանկը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։