BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Բրագան վրեժ լուծեց Ֆերենցվարոշից՝ նվաճելով քառորդ եզրափակիչի ուղեգիր
18 Մարտ 2026

Բրագան վրեժ լուծեց Ֆերենցվարոշից՝ նվաճելով քառորդ եզրափակիչի ուղեգիր

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բրագան» ընդունել էր «Ֆերենցվարոշին» ու հաղթեց 4։0 հաշվով։ Թիմերի միջև կայացած առաջին խաղում հաղթել էր հունգարական ակումբը՝ 2 գնդակի առավելությամբ։

11-րդ րոպեին Ռիկարդո Հորդան բացեց խաղի հաշիվը։ 4 րոպե անց Ֆլորիան Գրիլիչը կրկնապատկեց իր թիմի առավելությունն, իսկ 34-րդ րոպեին Գաբրիել Մարտինեսը խփեց «Բրագայի» 3-րդ գոլը՝ դիմակայությունում առաջ մղելով պորտուգալական ակումբին։

53-րդ րոպեին Ռիկարդո Հորդան իր անվան դիմաց դուբլ գրանցեց՝ վերջակետ դնելով հանդիպմանը։

Այսպիսով, «Բրագան» դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Պանատինայկոս»-«Ռեալ Բետիս» զույգի հաղթողի հետ։ Այդ դիմակայության առաջին հանդիպումն ավարտվել էր հունական թիմի նվազագույն հաշվով հաղթանակով։

Նախորդ հոդվածը
ԱՄԷ-Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է
Հաջորդ հոդվածը
Կորցնելու ոչինչ չունենք, բայց ունենք ապացուցելու բան. Պալադինոն՝ Բավարիայի դեմ պատասխան խաղի մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։