Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Կորցնելու ոչինչ չունենք, բայց ունենք ապացուցելու բան. Պալադինոն՝ Բավարիայի դեմ պատասխան խաղի մասին
18 Մարտ 2026

Կորցնելու ոչինչ չունենք, բայց ունենք ապացուցելու բան. Պալադինոն՝ Բավարիայի դեմ պատասխան խաղի մասին

«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ռաֆայելե Պալադինոն կիսվել է սպասելիքներով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչչի՝ Մյունխենի «Բավարիայի» դեմ պատասխան հանդիպումից առաջ: Հիշեցնենք, որ առաջին խաղում գերմանական ակումբը հաղթել է ջախջախիչ՝ 6:1 հաշվով:

Իտալացի մասնագետը նշել է թիմի մոտիվացիան և պատասխանատվությունը.

«Հինգ գնդակի տարբերությունը հետ բերելը միշտ նման է բարձր լեռան նվաճմանը: Բայց, ամեն դեպքում, ես ցանկանում եմ տեսնել մեր ակումբին և մեր ներկայիս կարգավիճակին համապատասխան խաղ: Հպարտ ենք, որ մենք վերջին իտալական թիմն ենք, որը շարունակում է պայքարը Չեմպիոնների լիգայում: Պայքարելու ենք մինչև վերջ:

Մենք պետք է ցույց տանք մեր հպարտությունը: Մենք կորցնելու ոչինչ չունենք, բայց ունենք ապացուցելու բան: Պետք է կենտրոնանանք մեր խաղի վրա: Ինչպես ցույց տվեց առաջին հանդիպումը, դետալները շատ բան են որոշում»,- Պալադինոյի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը
Բրագան վրեժ լուծեց Ֆերենցվարոշից՝ նվաճելով քառորդ եզրափակիչի ուղեգիր
Հաջորդ հոդվածը
ՉԼ․ Գոլային հրավառություն Կամպ Նոուում․ 5 գոլ՝ 1 կեսում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։